06/12/2010 17:38
GOOGLE-Ը «ԿՍՈՎՈՐԵՑՆԻ» ՀԱՄԱԿԱՐԳՉԻՆ ԽՈՍԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՀԵՏ
Google-ը գնել է բրիտանական Phonetic Arts ընկերությունը, որը մասնագիտացված է ձայնային ինտերֆեյսերի մշակման մեջ:
Google-ը Phonetic Arts տեխնոլոգիայի միջոցով պլանավորում է սովորեցնել համակարգիչներին խոսել օգտագործողների հետ:
Phonetic Arts-ի հետազոտությունները առաջին հերթին վերաբերում են խոսքի սինթեզմանը` նախորոք կառուցված մասերից: Google-ը չի պարզաբանում, թե կոնկրետ որ ծառայությունների համար է օգտագործվելու ձայնային ինտերֆեյսը:
Ներկա պահին օգտագործողների հետ կարող է խոսել Google Translate թարգմանիչ համակարգը: Այն կարող է ավտոմատ վերարտադրել թարգմանված տեքստն ավելի քան 30 լեզուներով,այդ թվում ռուսերենով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
