GOOGLE-Ի ԴԵՄ ԻՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ՀԱՅՑ
Եվրոպական հանձնաժողովը սկսել է ամերիկյան Google Inc. ընկերության դեմ հակամենաշնորհային նախնական հետաքննություն: Ամերիկյան ընկերությունը մեղադրվում է իր որոնման համակարգով արդյունքների ցուցադրման ժամանակ մրցակից ընկերությունների վարկանիշների կանխամտածված նվազեցման մեջ:
Google ընկերության դեմ մեղադրական հայց ներկայացրել են էլեկտրոնային առևտրի Ciao.de ծառայությունը ներկայացնող Microsoft-ի համանուն դուստր ընկերությունը, բրիտանական Foundem.co.uk ընկերությունը, որը ապրանքների և ծառայությունների գների համեմատական վերլուծության մեջ մասնագիտացված ընկերություն է, և ֆրանսիական EJustice.fr ընկերությունը:
Նշենք, որ Google ընկերության ներկայացուցիչները, մեկնաբանելով ընկերության դեմ ներկայացված մեղադրական հայցը, նշել են, որ ընկերությունը գործում է Եվրոպական հակամենաշնորհային օրենսդրությանը համապատասխան և ներկայացված մեղադրանքներն անհիմն են: