HSBC – ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԲԱՆԿԻ ՇՈՒՐՋ 15 ՀԱԶԱՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկը` բրիտանական HSBC բանկն, այսօր հայտարարել է, որ Շվեյցարիայում գործող բանկի մասնաճյուղի շուրջ 15 հազար հաճախորդների անձնական տվյալներն անօրինական կերպով վաճառվել են Ֆրանսիայի ղեկավարությանը:
Բանկի տվյալների համաձայն 2007 թվականին HSBC բանկային խմբի դուստր ընկերություններից մեկի IT բաժնի աշխատակիցը գողացել է հաճախորդների վերաբերյալ տեղեկատվությունը և այն վաճառել այդ տեղեկատվությամբ հետաքրքրված տարբեր կառույցների: