ՆԵՐԴՐՈՂՆԵՐՆ ԸՆՏՐԵԼ ԵՆ ՏԱՐՎԱ ԱՌԱՎԵԼ ԳԵՐԱԴԱՍԵԼԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Barron”s Magazine ֆինանսական օրաթերթը հրապարակել է ներդրողների տեսանկյունից ամերիկյան ամենագերադասելի ընկերությունների տարեկան վարկանիշային ցուցակը, որի առաջին հնգյակում են հայտնվել ծրագրային ապահովման ոլորտում առաջատար Apple ընկերությունը, բԺշկական սարքավորումներ, դեղորայք և խնամքի պարագաներ արտադրող Johnson & Johnson-ը, տարաբնույթ սպառողական ապրանքների արտադրությամբ հայտնի Procter & Gamble ընկերությունը, IBM համակարգչային հսկան, ինչպես նաև Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ներդրումային խումբը: