ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍՈՒՄ ԵՆ 6 ՄԼՐԴ ԵՎՐՈ` ԲԱԽՏԱԳՈՒՇԱԿՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Տարեկան ավելի քան 10 մլն իտալացիներ իրենց նյութական բարեկեցության բարձրացման և նյութական խնդիրների լուծման նպատակով դիմում են բախտագուշակների, վհուկների օգնությանը և նրանց ծառայություններից օգտվելու դիմաց վճարում ավելի քան 6 մլրդ եվրո:
Սպառողների եվրոպական ասոցիացիայի տվյալների համաձայն ամեն օր Իտալիայի շուրջ 30 հազար բնակիչ դառնում է բախտագուշակությամբ և կախարդանքով զբաղվող մարդկանց խաբեության զոհ` վճարելով այս ծառայությունների դիմաց 20-600 եվրո: