15/09/2010 15:07
ԻՏԱԼԱԿԱՆ ՄԱՖԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է. ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ Է 1,5 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ՄԱՖԻԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
Իտալիայի կառավարությունը սիցիլական մաֆիայի հետ սերտ համագործակցության մեղադրանք է ներկայացրել իտալացի գործարար Վիտո Նիկաստրիի դեմ և վերջինիցս բռնագրավել 1,5 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ ակտիվներ: Իտալական կառավարության ներկայացուցիչների հայտարարության համաձայն` մաֆիայի դեմ պայքարի պատմության ողջ ընթացքում սա առաջին անգամն է, երբ բռնագանձվում են նման զգալի ծավալների ակտիվներ:
Ինչպես հաղորդում են իտալական լրատվամիջոցները` իտալացի գործարարը բավականին մեծ ծավալների ներդրումներ է իրականացրել վերականգնվող էնեգետիկայի ոլորտում գործող ընկերություններում, ինչը և պատճառ է դարձել, որ պետական մարմինները սկսել են կասկածել, որ գործարարը ներքաշված է անօրինական ճանապարհով ստացված փողերի լվացման գործընթացներում:
Վիտո Նիկաստրին համարվում է նաև Մատեո Մասսինի Դեներոյի մոտ ընկերը, ով և հայտնի է որպես իտալական մաֆիայի ղեկավար:
Ընդհանուր առմամբ, բռնագրավված ակտիվները շինություններ, հողատարածքներ, ընկերությունների բաժնետոմսեր և այլ ֆինանսական գործիքներում ներդրված միջոցներ են:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
