ՄԱՀԱՓՈՐՁ ՎՅԱՉԵՍԼԱՎ ԻՎԱՆԿՈՎԻ («ՅԱՊՈՆՉԻԿ») ԴԵՄ
Մոսկվայում մահափորձ է կատարվել «օրենքով գող» և ձեռնարկատեր Վյաչեսլավ Իվանկովի վրա, ով ավելի շատ հայտնի է «Յապոնչիկ» անվամբ: Մոսկվայի Ներքին գործերի պետական վարչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մահափորձը կատարվել է երեկ երեկոյան Մոսկվայի հյուսիս-արևմուտքում` Խորոշևսկի փողոցի 25–րդ տան մերձակայքում, երբ Իվանկովը դուրս գալիս է եղել սրճարանից։
Հանցագործության վայրում այժմ աշխատում է օպերատիվ-հետաքննական խումբը, որը հստակեցնում է կատարվածի մանրամասները, հարցաքննում ականատեսներին և անցկացնում այլ օպերատիվ միջոցառումներ: Հիմնական վարկածը, որն առաջ են քաշել իրավապահ մարմինները, պատվիրված սպանությունն է: Հարուցված է քրեական գործ: Նշենք, որ Վյաչեսլավ Իվանկովն անմիջապես տեղափոխել են Բոտկինի հիվանդանոցի վերակենդանացման բաժին, որտեղ նա վիրահատվել է բժիշկների կարծիքով նրա վիճակը չափազանց ծանր է։