ԿԱՐՊՈՎ-ԿԱՍՊԱՐՈՎ ՆՈՐ ՄՐՑԱԽԱՂ
Անատոլի Կարպովի և Գարրի Կասպարովի միջև շախմատային մրցախաղը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 21-24-ը իսպանական Վալենսիա քաղաքում: Գրոսսմաստերները կանցկացնեն մրցաշար` 12 պարտիայով: 58-ամյա Կարպովը և 46-ամյա Կասպարովը կխաղան 4 պարտիա արագ շախմատ, և ևս 8 պարտիա` բլից: Մրցաշարի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում: Այս մրցաշարով գրոսսմաստերները կնշեն իրենց առաջին մրցախաղի 25 տարին, որը տեղի էր ունեցել 1984թ. Մոսկվայում, երբ մրցաշարը տևել էր ավելի քան 5 ժամ, և այնուհետև ընդհատվել: Հետագայում տեղի են ունեցել ևս 4 շախմատային հանդիպումներ, որոնցից երեքում հաղթանակ է տոնել Կասպարովը, իսկ մեկ մրցաշար ավարտվել է ոչ ոքի: