Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ
19/11/2009 13:02
Կիսվել

ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ

Այսօր` նոյեմբերի 19-ին,  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում տեղի է ունեցել «Տնտեսության լուսաբանում. ոււղեցույց լրագրողների համար» գրքի շնորհանդես, որը ներկայացրել են  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա»-ն և Ինտերնյուսը: Հայ լրագրողներին հասցեագրված այս ուղեցույցը կազմել է բրիտանական «Իրվինգ ինթերնեշնլ լիմիթիդ» կազմակերպությունը` «Բիզնեսի և տնտեսական թեմաներով լրագրության դասընթացներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը, որի իրականացմանն աջակցել են Հայաստանում Բրիտանական դեսպանատունը, նպատակ է ունեցել բարձրացնել Հայաստանում տնտեսական և բիզնես լրագրության որակը, նպաստել այս թեմաների առավել պրոֆեսիոնալ լուսաբանմանը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը նշել է, որ ֆոնդային բորսան, լինելով Հայաստանի կապիտալի շուկայի ինստիտուտներից մեկը, կարևորում է նման նախաձեռնությունը, և այս ծրագրի շրջանակներում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսան խորհրդատվություն է տրամադրել կապիտալի շուկային առնչվող թեմաների վերաբերյալ:

Ուղեցույցը, որը կազմվել է բիզնեսի և տնտեսական թեմաներով լրագրության դասընթացների ընթացքում ներկայացված ուսումնական նյութերի, քննարկված թեմաների և վերլուծությունների հիման վրա, ներկայացնում է տնտեսական թեմաների լուսաբանման առանձնահատկությունները, պարզաբանում է տնտեսական կարևոր հարցերը և խնդիրները, ունի հաճախակի գործածվող տերմինների և հապավումների բառարան:

Գիրքն արտացոլում է այն տնտեսական խնդիրները, որոնք Հայաստանի համար համարվում են կարևոր: Առանձին անդրադարձներ կան անցումային տնտեսություններին, արժեթղթերի շուկաներին, սեփականաշնորհման գործընթացին, փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությանը, կոռուպցիային, կառավարության տնտեսական քաղաքականությանը: Գրքում համադրված են տնտեսական թեմաների լուսաբանման արևմտյան փորձը և Հայաստանի անցումային տնտեսությանը բնորոշ առանձնահատկությունները, ներքին տնտեսական խնդիրները, գլոբալիզացիայի և ֆինանսական ճգնաժամի տնտեսական հետևանքները:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6