ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿՈՎԵՐԻ ԹԻՎԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ
Նոր Զելանդիայում կովերի գլախքանակը գերազանցում է երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը: Նոր Զելանդիայի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2008 թվականի հունիս ամսից մինչև 2009 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Նոր Զելիանդիայում գրանցվել է խոշոր եղջերավոր անասունների դասի 5,8 մլն ներկայացուցիչ: Այս նույն ժամանակահատվածում երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 4,3 մլն մարդ: Այսպիսով, Նոր Զելանդիայում յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում միջինը 1,34 կով:
Համանման իրավիճակ է երկրում տիրում նաև ոչխարների տեսանկյունից: Նոր Զելանդիայում, 1982 թվականի համեմատությամբ, երբ երկրում հաշվառված ոչխարների թիվը գերազանցում էր 70 մլն-ը, ներկայումս հաշվառվում է 32 մլն ոչխար: