
ԲԱՐԱՔ ԵՎ ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏԸ ԿԱԶՄԵԼ Է 5,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ Առաջին տիկին Միշել Օբաման 2009 թվականի ընթացքում աշխատել են շուրջ 5,5 մլն դոլար: Ինչպես նշվում է ԱՄՆ Սպիտակ տան հրապարակած հարկային հայտարարագրի մեջ` Բարաք և Միշել Օբամաները իրենց աշխատած գումարից, ընդհանուր առմամբ, վճարել են 1,8 մլն դոլարի հարկ:
Հատկանշական է, որ 2009 թվականի ընթացքում Օբամաների ընտանիքի եկամուտների զգալի մասը ստացվել է ԱՄՆ նախագահի երկու գրքերի («Հույսի խիզախություն» և «Իմ հոր երազանքները») վաճառքից:
Նշենք, որ Բարաք Օբաման 2009 թվականի ընթացքում իր եկամուտներից 329 հազար դոլար ծախսել է բարեգործական նպատակներով: