ORANGE-Ը` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Orange-ը խոստանում է մանուկների ամանորյա երազանքների կատարում: Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում նշեց «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը` ընկերությունը, առաջնորդվելով այն կարգախոսով, որ ամանորյա հրաշքները նախևառաջ երեխաների համար են, որոշել է իր աջակցությունը ցուցաբերել «Բարի Ձմեռ պապ» ծրագրին: Այն այս տարի «Համաչափ զարգացում» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունն իրականացնում է Վայոց Ձորի մարզում: Ծրագրի շնորհիվ այդ մարզի 3000-ից ավելի մանուկներ կստանան Ձմեռ պապից խնդրած ամանորյա իրենց նվերը: