«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ «Հայաստանի հարկային համակարգ» վերապատրաստման դասընթացների մասնակիցներին հանձնվել են համապատասխան վկայականներ: Այս դասընթացները մեկնարկել էին դեկտեմբերի 2-ին, և դրանցում ներգրավվել էր 70 դիմորդ:
Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի` ուսանողներին դասախոսել են Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքի երկարամյա փորձ ունեցող, արհեստավարժ մասնագետ-աշխատակիցները: Արմեն Ալավերդյանի խոսքերով` այս դասընթացները Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում են, քանի որ այսօր կարևորվում է համակարգը երիտասարդ և պատրաստված կադրերով համալրելու խնդիրը: Միայն վերջին մրցույթի շնորհիվ հարկային համակարգը համալրվել է 36 երիտասարդ մասնագետներով: