PEPSICO-Ն ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՐՑՐԵԼ Է 1.26 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի դատարանի որոշման համաձայն PepsiCo Inc ընկերությունը երկու քաղաքացիների, որոնք ընկերությանը մեղադրում են իրենց գաղափարների գողացման մեջ, կվճարի 1,26 մլրդ դոլար, քանի որ ընկերության ղեկավարությունը, քարտուղարուհու անուշադրության պատճառով, տեղյակ չի եղել դատական գործընթացի մասին:
Վիսկոնսին նահանգի երկու բնակիչներ դեռևս 1981 թվականին PepsiCo ընկերությանն առաջարկել էին թորած ջուր արտադրելու իրենց նախագիծը, որն, ընկերությունը մերժել էր, սակայն հետագայում PepsiCo-ն օգտագործել է այս գաղափարը և թողարկել Aquafina անվամբ խմելու մաքուր ջուր:
Դատարանի հրապարակած տվյալների համաձայն PepsiCo ընկերության դեմ դատական հայց ներկայացվել է այս տարվա ապրիլի 28-ին, սակայն ընկերության քարտուղարուհու անուշադրության պատճառով ղեկավարությունը չի ծանոթացել դատական ծանուցմանը և ներկա չի գտնվել դատական նիստին: Սեպտեմբերի 30-ին կայացած դատական նիստի ժամանակ վերջնական որոշում է ընդունվել, որ PepsiCo ընկերությունունն իր դեմ հայց ներկայացրած կողմին կվճարի 1,26 մլրդ դոլար, որը կազմում է ընկերության 2008 թվականի շահույթի ավելի քան 20%-ը: