27/04/2010 16:23
PLAYBOY ԱՄՍԱԳՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ՓՐԿԵԼ Է ՀՈԼԻՎՈՒԴԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ
Հոլիվուդի խորհրդանիշը համարվող հայտնի Hollywood էմբլեման փրկված է` շնորհիվ Playboy ամսագրի սեփականատեր Խյու Հեֆների միջամտության:
Աշխարհի ամենահայտնի այս խորհրդանիշը պատկանում է Լոս-Անջելես քաղաքին, սակայն այն տարածքը, որտեղ տեղակայված է էմբլեման, պատկանում է Չիկագոյի ներդրողներին: Վերջիններս մտադիր են վաճառել այդ հողատարածքը և Հոլիվուդի հավերժական խորհրդանիշն իր տեղում կանգուն պահելու համար Լոս-Անջելես քաղաքից պահանջել էին 12,5 մլն դոլար:
Խյու Հեֆները, ցանկանալով փրկել ամերիկացիների սիրելի խորհրդանիշը, պատրաստակամություն է հայտնել նվիրաբերել 580 հազար դոլար:
Հատկանշական է, որ Hollywood էմբլեման կառուցվել է 1923 թվականին` որպես առանձնահատուկ գովազդ նոր կառուցվող Hollywoodland թաղամասի համար:
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
Արծաթ
694.65
+24.91
18:04 22/07/26
15:00 22/07/26
