
ՊԱՏԱՀԱՐ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՅԱՆԴՈՒՐ-ԳՅՈՒՄՐԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին ժամը 17:36 երկաթգծի Բայանդուր-Գյումրի հատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «Գազել» մակնիշի բեռնատար մեքենան բախվել է Գյումրի-Երևան գնացքին: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ պատահարի միակ մեղավորը մեքենայի վարորդն է եղել, որ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում և փորձել է հատել երկաթգիծը անթույլատրելի հատվածում: Պատահարի հետևանքով տուժածներ չկան: