ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ ԱՆԻ ԵՎ ՆԱՐԵԿ
Այս տարի ՀՀ-ում ծնվել է 44 413 երեխա` 20761 աղջիկ և 23652 տղա: Նորածինների անունների ընտրության հարցում ծնողներն աղջիկների համար գերադասել են ոչ հայկական, իսկ տղաների համար` հայկական անուններ: Այսպես, 2010 թվականին ծնված աղջիկներին առավել հաճախ անվանել են Անի, իսկ տղաներին` Նարեկ:
Նորածին աղջիկներին առավել հաճախ տրվող անունների առաջին տասնյակում են հայտնվել նաև Էլեն, Միլենա, Մանե, Անահիտ, Նարե, Մարիամ, Աննա, Մերի, Լիլիթ անունները, իսկ տղա երեխաներին առավել հաճախ անվանել են Դավիթ, Գոռ, Արման, Էրիկ, Հայկ, Արթուր, Սամվել և Տիգրան: