Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԸ
02/12/2009 15:47
Կիսվել

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԸ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` դեկտեմբերի 2-ին, ընկերության երիտասարդ մասնագետները Ռուսաստանի երկաթուղային համալսարաններում ձմեռային քննաշրջանը  հանձնելու նպատակով մեկնել են Ռուսաստան: 

 

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն, կարևորելով որակյալ մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործընթացն, իր գործունեությամբ միշտ խթանել է երիտասարդ մասնագետների ուսուցումը և արդյունավետ կադրային քաղաքականության իրականացումը: Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 4-ին  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Շեւքեթ Շայդուլինը եւ Հայ -ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ստորագրել են կորպորատիվ կառավարման դպրոց ստեղծելու մասին հուշագիր: Դպրոցը, որը կոչվելու է Լիդերության դպրոց, կվերապատրաստի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ-ի մասնագետների, այդ թվում` ընկերության գլխավոր մենեջերներին: Նախագծի պայմանների համաձայն` 2009-2010թթ. ուսումնական տարում դպրոցում կվերապատրաստվեն ընկերության 20 մենեջերներ եւ նույնքան էլ միջին օղակի մասնագետներ: Ուսումնական ծրագիրը կմշակեն եւ ուսուցումը կիրականացնեն ոլորտի լավագույն մասնագետները:    

 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն համագօրծակցության պայմանագիր է ստորագրել նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ:  Տվյալ համագործակցության նպատակը երկաթգծային տռանպորտի ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումն է: Համագործակցության շրջանակներում Ճարտարագիտական համալսարանի նպատակն է հանդիսանում ինժեներական և ինժեներատնտեսագիտական պրոֆիլի մասնագետների պատրաստումը բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերի միջոցով: Ծրագրերը կմշակվեն և կթարմացվեն ճարտարագիտական համալսարանի առաջատար մասնագետների կողմից` հաշվի առնելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից առաջադրված գիտական և պրակտիկ լուծում պահանջող հարցերը:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6