ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ՓՈՍՏԱԾԱՆՐՈՑԱՅԻՆ ՎԱԳՈՆԻ ԳԵՐԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԻՋԱԴԵՊԻ ՊԱՏՃԱՌ
2009 թվականի հունվարի 10-ին Այրում սահմանային կայարանում Թբիլիսի-Երևան գնացքի տեխնիկական զննման ընթացքում փոստածանրոցային վագոնը, գերբեռնվածության պատճառով, անջատվել է գնացքից: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունից` երկաթուղու աշխատակիցների այս որոշումը ուղևորների շրջանում բարձրացրել է չհիմնավորված բողոքի ալիք: Կայարանի բնականոն աշխատանքը վերականգնելու նպատակով միջադեպին միջամտել են տարածքային իրավապահ մարմինները:
Միջադեպի պատճառով Այրումի սահմանային կայարանի աշխատանքները խախտվել են և ուղևորատար գնացքը ժամանել է 5 ժամ ուշացումով:
Միջադեպի պարզաբանման նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են ինչպես ղեկավարություն ներկայացուցիչներ, այնպես էլ երկաթուղու տեխնիկական սպասարկման ծառայության աշխատակիցներ: