ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԲԱՅԱՆԴՈՒՐ-ԳՅՈՒՄՐԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ երեկ երեկոյան երկաթուղու Բայանդուր-Գյումրի հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար` երկաթուղային սայլը հարվածել է 50-55 տարեկան տղամարդու:
Մեքենավարի խոսքերով` վատ տեսանելիությունը թույլ չի տվել ժամանակին նկատել երկաթուղու գծերին նստած տղամարդուն, ով ոչ մի կերպ չի արձագանքել ազդանշաններին: Տղամարդու ինքնությունը պարզելու համար հրավիրվել են մոտակա բնակավայրերի բնակիչներ: Այս գործով հետաքննությունն արդեն սկսվել է: