ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱՐՏԵՆԻ-ԱՐԱԳԱԾ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԲԱԽՎԵԼ Է ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԻՆ
Դեկտեմբերի 29-ին առավոտյան երկաթուղու Քարակերտ-Արագած գծահատվածում բեռնատար ավտոմեքենան բախվել է էլեկտրաքարշին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Հարվկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից` Գյումրի-Երևան երթուղով շարժվող գնացքին հարվածել է «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան: Բախումը տեղի է ունեցել բեռնատար ավտոմեքենայի վարորդի անուշադրության պատճառով, ով, խախտելով երկաթուղային անվտանգության կանոնները, փորձել է անցնել ճանապարհն, ինչը և հանգեցրել է բախման:
Բախման արդյունքում վարորդը միջին ծանրության վնասվածնքեր է ստացել և այժմ գտնվում է հիվանդանոցում:
Նշենք, որ վերջին 4 ամիսների ընթացքում, անվտանգության կանոնների խախտման հետևանքով, սա արդեն 9-րդ նման դեպքն է:
«Հարվկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն դիմում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ ուշադիր լինել երկաթուղային գծերը հատելիս ու հետևել անվտանգության կանոններին: