«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումային ծառայությունների հասանելիությունը ապահովելու նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարում է Երևան-Արարատ-Երևան տեղական հաղորդակցության երկաթուղային տոմսերի արժեքի կրճատման մասին: Դեկտերբերի 28-ից Երևան-Արարատ-Երևան տակտային էլեկտրագնացքի տոմսերի արժեքը կնվազեցվի 50 դրամով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից` ընկերության ուղևորական փոխադրումների վարչության պետ Սամվել Ղալեչյանը ներկայացվող զեղչային համակարգը գնահատել է որպես ընկերության որդեգրած քաղաքականության ապացույց և վստահություն հայտնել, որ այն հնարավորություն կտա բարձրանցնել երկաթուղային տրանսպորտի տարածվածությունը բնակչության շրջանում: