«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄԱՆՈՐՅԱ ԶԵՂՉԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ-ում էլեկտրագնացքներով իրականացվող փոխադրումների դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, ամանորյա տոների կապակցությամբ, հայտարարում է զեղչեր: Տեղական հաղորդակցության երկաթուղային տոմսերի արժեքի վրա ամանորյա տոների ընթացքում` դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում, կգործի 22% զեղչ:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից` ընկերության ուղևորական փոխադրումների վարչության պետ Սամվել Ղալեչյանը ներկայացվող զեղչային համակարգը գնահատել է որպես յուրօրինակ ամանորյա նվեր և վստահություն հայտնել, որ այն հնարավորություն կտա բարձրանցնել երկաթուղային տրանսպորտի տարածվածությունը բնակչության շրջանում: