ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՐՄԱՎԻՐ-ԱՐԱԳԱԾ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԸ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Նոյեմբերի 1-ին Հարավկովկասյան երկաթուղու ցանցում շահագործման կհանձնվի Արմավիր-Արագած ուղղությամբ երթևեկող էլեկտրագնացքը: Համաձայն չվացուցակի՝ էլեկտրագնացքը կուղևորվի ամեն օր Արմավիրի կայարանից ժամը 12:40 (ժամանումը Արագածի կայարան՝ 13:57), իսկ Արագածից՝ ժամը 14:20 (ժամանումը Արմավիրի կայարան՝ 15:37): Տոմսի արժեքն է ընդամենը 300 դրամ: Ուսանողների համար նախատեսված է 50% զեղչ: