ՇԵՎԿԵՏ ՇԱՅԴՈՒԼԻՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԱՐՎԱ ՄԱՐԴ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը երեկ` հոկտեմբերի 15-ին, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի 10-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում պարգևատրվել է «Տնտեսական համագործակցության ոլորտում տարվա մարդ» կոչումով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, բարձր գնահատելով Շևկետ Շայդուլինի գործունեությունը Հայաստանում, նշել է, որ շատ կարճ ժամանակահատվածում Շևկետ Շայդուլինը կարողացել է հաջողությունների հասնել բիզնեսի կառավարման ոլորտում և վստահություն է հայտնել, որ առաջիկայում համալսարանի համագործակցությունը ընկերության հետ կընդլայնվի: