
ԲՈՂՈՔԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԸՆԴԴԵՄ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՏԱՃԱՐԻ ՇՈՒՐՋ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը, արձագանքելով հասարակության շրջանում առաջացած դժգոհությանը, հայտնում է, որ ս.թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ կմատուցվի պատարագ և կկայանա բողոքի հանրահավաք՝ ընդդեմ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ տաճարի շուրջ թուրքական կառավարության կողմից ձեռնարկվող քարոզչական գործողությունների: