
ՃԳՆԱԺԱՄՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀՈՒԶՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԹՈՓ-ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻՆ
Ամերիկյան խոշոր կորպորացիաների թոփ-մենեջերներն իրենց ընկերությունների համար այժմ արդեն մշակում են այնպիսի քաղաքականություն, որը ենթադրում է ճգնաժամի ավարտ և տնտեսության արագ վերականգնում: Այսպիսին է Conference Board խորհրդատվական ընկերության կողմից իրականացված ամենամյա հարցման արդյունքները:
Ամերիկյան խոշոր ընկերությունների գործադիր տնօրենների շրջանում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ ներկայումս այս ընկերությունների ղեկավարները մտահոգված են ոչ թե հակաճգնաժամային միջոցառումների իրականացմամբ, այլ մշակում են տնտեսական աճի պայմաններում իրականացվելիք ծրագրերի փաթեթ:
Խոշոր ընկերությունների թոփ-մենեջերներին այժմ հուզում են այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են կորպորատիվ ռազմավարության իրականացմանը, վաճառքի ծավալների և շահույթի աճին, ինովացիոն տեխնոլոգիաների ներդրմանը, հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը:
Նշենք, որ Conference Board խորհրդատվական ընկերության կողմից իրականացված հարցումներին մասնակցել են ամերիկյան խոշոր ընկերությունների շուրջ 200 ղեկավարներ: