
ՏՈՒ-154 ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 132 ՄԱՐԴ. ՆՐԱՆՑ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Սմոլենսկի շրջանում ավիավթարի է ենթարկվել Լեհաստանի նախագահի Տու-154 ինքնաթիռը: Բոլոր ուղևորները, այդ թվում և Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին և նրա կինը՝ Մարիա Կաչինսկան, զոհվել են:
Ինքնաթիռում են գտնվել նաև այլ պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ, մասնավորապես Լեհաստանի կենտրոնական բանկի նախագահը, արտաքին գործերի փոխնախարարը, լեհական ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, հանրապետության նախկին աքսորյալ նախագահ Ռիշարդ Կոչարովսկին: