Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
05/03/2010 10:51
Կիսվել

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Երեկ` մարտի 4-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների 23 կողմ և 22 դեմ հարաբերակցությամբ հաստատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը: Հատկանշական է, որ բանաձևի քննարկման ընթացքում հնչել են տարբեր կարծիքներ և հիմնավորումներ, որոնց զգալի մասը վերաբերել են հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման միտումներին:

Հիշեցնենք,որ թիվ 252 բանաձևը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում ձեռնարկել միջոցներ, որպեսզի ԱՄՆ արտաքին քաղաքականության սկզբունքներում դրսևորվի հետևողականություն բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին և բոլոր այն իրադարձություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը: Բանաձևի ծանոթագրություններում նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը ծրագրվել և իրականացվել է Օսմանյան Կայսրության կողմից 1915- 1923 թթ., որի արդյունքում տեղահանվել են երկու միլիոն հայեր: Նրանցից 1,5 միլիոնը սպանվել է, իսկ կես միլիոն հայեր վտարվել են իրենց տներից:

Թուրքիան, ի պատասխան ԱՄՆ կոնգրեսի որոշման, արդեն ետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպան Նամիք Թանին` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի հաստատումից անմիջապես հետո։

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11