23/04/2010 12:10
ՆՈՐ 100 ԴՈԼԱՐԱՆՈՑ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԴՐՎԵՆ 2011Թ.-Ի ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՑ
Ամերիկյան նոր 100 դոլարանոց թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն 2011 թվականի փետրվարի 10-ին: Ինչպես նշել են ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները և ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն, ներկայացնելով նոր թղթադրամի առավելություններն` այս նոր 100 դոլարանոց թղթադրամների ընդհանուր տեսքի փոփոխման համար կիրառվել են նոր տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան խուսափել հավանական կեղծումներից:
Նշենք, որ շրջանառության մեջ նոր 100 թղթադրամների կիրառմանը զուգընթաց շրջանառությունից աստիճանաբար կհանվեն շուրջ 6,5 մլն հին թղթադրամներ:
Ամերիկյան 100 դոլարանոց թղթադրամներն ունեն լայն տարածում, հետևաբար և, վերջիններիս կեղծման դեպքերը բավականին շատ են: Ներկայումս ազատ շրջանառության մեջ գտնվող ամերիկյան 100 դոլարանոց թղթադրամների 0,01%-ը կեղծ են:
Հատկանշական է, որ ամերիկյան 100-դոլարանոց թղթադրամն իր գոյության պատմության ընթացքում արդեն 10 անգամ ենթարկվել է արտաքին տեսքի փոփոխության` վեջին անգամ 1996 թվականին:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
