VERSACE-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԼՅՈՒՔՍ ԴԱՍԻ ՆՈՐ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ
Իտալական Gianni Versace նորաձևության տունը թողարկել է իր առաջին «լյուքս» դասի բջջային հեռախոսը: Այն վաճառքում կհայտնվի արդեն այս տարվա մայիսին:
Բջջային հեռախոսի դիզայնը մշակվել է ֆրանսիական ModeLabs Group ընկերության հետ համատեղ: Թանկարժեք քարերով զարդարված Versace հեռախոսները, որոնց գինը կտատանվի 5 հազար դոլար սահմաններում, վաճառքի կներկայացվեն միայն ֆիրմային խանութներում:
Versace նորաձևության տան բջջային հեռախոսը հասարակությանը կներկայացվի արդեն հաջորդ շաբաթ` Ֆրանսիայում կայանալիք ցուցադրության ժամանակ:
Նշենք, որ իտալական նորաձևության տունն առաջինը չէ, որ ներկայացնում է սեփական դիզայնով բջջային հեռախոս: Ավելի վաղ սպառողներին են ներկայացվել նաև Prada և Giorgio Armani ապրանքային նշաններով բջջային հեռախոսներ: