«ՉՈՐ» ՕՂԻ` ԴԵՂԱՀԱԲԵՐԻ ՏԵՍՔՈՎ
Ռուս մասնագետն օղու օգտագործումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով մշակել է այն փոշու տեսքով ներկայացնելու տեխնոլոգիա:
Սանկտ-Պետերբուրգի Տեխնոլոգիական Համալսարանի պրոֆեսոր Եվգենի Մոսկալեվը մշակել է նոր տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս ոգելից խմիչքները փոխակերպել փոշու և օգտագործել դրանք հաբերի տեսքով: Այս նոր տեխնոլոգիաներով հնարավոր է փոխակերպել ոչ միայն օղի, այլև կոնյակ, գինի, գարեջուր, վիսկի և ոգելից այլ խմիչքներ: