YAHOO!-Ն ԵՎ MICROSOFT-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
Yahoo! և Microsoft ընկերությունները համաձայնեցրել են նախատեսվող երկկողմանի համաձայնագրի բովանդակությունը, որի շրջանակներում Yahoo! ընկերությանը կփոխարինի իր որոնման համակարգը Bing-ով և միևնույն ժամանակ հնարավորություն կստանա գովազդ վաճառել Microsoft ընկերության ինտերնետային ռեսուրսների միջոցով:
Ինչպես նշվում է ընկերությունների համատեղ հայտարարության մեջ` համաձայնագիրը կստորագրվի 10 տարի ժամկետով, իսկ համաձայնագրի վերջնական ստորագրումը նախատեսված է 2010 թվականի առաջին եռամսյակում:
Նշենք, որ Yahoo-ն և Microsoft-ն ԱՄՆ որոնման համակարգերի շուկայում զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը` համապատասխանաբար 8% և 21% մասնաբաժիններով, իսկ շուկայի առաջատար Google ընկերության մասնաբաժինը կազմում է 64%: