ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 1,9 ՄԼՐԴ ՄԱՆԱԹԸ
Ադրբեջանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ադրբեջանական բանկերի համախառն կապիտալը կազմել է 1987,29 մլն մանաթ` այս տարվա ինն ամիսների արդյունքներով գրանցված 1952,31 մլն մանաթի դիմաց:
2009 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ մինչև 5 մլրդ մանաթ համախառն կապիտալ գրանցվել է մեկ բանկի մոտ, 5-10 մլրդ մանաթ ընդհանուր ծավալով համախառն կապիտալ ապահովել են 4 բանկեր, իսկ 41 բանկերի կապիտալը գերազանցել է 10 մլն մանաթը: