Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
2011Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԷՍՏՈՆԻԱՆ ԴԱՐՁԱՎ ԵՎՐԱԳՈՏՈՒ ԱՆԴԱՄ
10/01/2011 15:33
Կիսվել

2011Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԷՍՏՈՆԻԱՆ ԴԱՐՁԱՎ ԵՎՐԱԳՈՏՈՒ ԱՆԴԱՄ

Հունվարի 1-ից Էստոնիան դարձավ եվրագոտուն անդամակցած 17-րդ երկիրը: Հատկանշական է, որ այս երկիրն առաջինն է նախկին ԽՍՀՄ-ի անդամ երկրներից, ով միացել է եվրագոտուն:

Հիշեցնենք, որ 2010թ.-ի հունիսի 18-ին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման շրջանակներում Եվրագոտու 16 անդամ երկրների ֆինանսների նախարարները հաստատել էին 2011 թվականի հունվարի 1-ից Եվրագոտու շրջանակները ընդլայնելու և Էստոնիային Եվրագոտու կազմում ընդունելու պատրաստակամությունը: Մինչ այդ էլ Եվրագոտուն Էստոնիայի անդամակցությունը հաստատվել էր Եվրահանձնաժողովի զեկույցում, որտեղ նշվում էր, որ այս երկրի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները համապատասխանում են Եվրագոտու ստանդարտներին: Զեկույցի հեղինակների գնահատմամբ` Էստոնիայի կառավարարությունը վերջին ժամանակահատվածում իրականացրել է նպատակաուղղված և արդյունավետ տնտեսական քաղաքականություն` ուղղված երկրի պետական պարտքի սպասարկման, բյուջետային պակասուրդի վերահսկման և գնաճի կարգավորման մեխանիզմների առավել արդյունավետ գործողության ապահովանը:

Եվրահանձնաժողովի տվյալներով` Էստոնիայում սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով գրանցել է 0,7% անկում, այն դեպքում, երբ Եվրագոտու շրջանակներում ընդունելի է մինչև 1% գնաճը: 2009 թվականի ադյունքներով Էստոնիայի պետական բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 1,7%-ը:

Վերլուծաբանների գնահատմամբ` Էստոնիայի տնտեսության ազդեցությունը Եվրագոտու տնտեսության վրա կլինի չնչին, քանի որ Էստոնիայի ՀՆԱ-ն կազմում է 19 միլիարդ դոլար, իսկ Եվրագոտու անդամ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն կազմում է 12.5 տրիլիոն դոլար:

Նշենք նաև, որ Էստոնիայի 1.3 միլիոն բնակչության մեկ երրորդը դեմ էր երկրի անդամակցությանը Եվրագոտուն` վախենալով նոր տնտեսական և սոցիալիական ցնցումներից:

Էստոնիայի համար Եվրագոտուն անդամակցության դրական կողմերից կարող է լինել պահպանողական ներդրողների ներհոսքը դեպի ազգային տնտեսություն և Եվրագոտու անդամ երկրների հետ առևտրի պայմանների բարելավում:

Էստոնիան անդամակցել է Եվրամիությանը 2004թ.-ին: 2007թ.-ին անդամակցեց Եվրամիության Շենգենյան գոտուն:

Եվրագոտու կազմում ընդգրկվելու դիմում են ներկայացրել նաև Լեհաստանը, Բուլղարիան, Բելգիան, Չեխիան, Լատվիան, Լիտվիան, Ռումինիան: Եվրահանձնաժողովի գնահատմամբ` այս երկրների մակրոտնտեսական ցուցանիշները դեռևս չեն համապատասխանում Եվագոտու պահանջներին:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2