«ԿԱՄԱԶ» ԵՎ DAIMLER ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍՏԵՂԾԵՆ ԲԵՌՆԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ռուսական «Կամազ» և գերմանական Daimler AG ընկերությունները ստորագրել են բեռնատար մեքենաների համատեղ արտադրության կազմակերպման համաձայնագիր, ընդ որում համատեղ արտադրական գործընթացին ընկերությունները կմասնակցեն տարբեր մասնաժանիններով: Համաձայնագրով նախատեսվում է նաև Mercedes-Benz ապրանքանիշի բեռնատար մեքենաների ներմուծում և իրացում ռուսաստանյան շուկայում:
Հիշեցնենք, որ Daimler AG ընկերությունը հանդիսանում է «Կամազ» ընկերության բաժնետոմսերի 10%-ի սեփականատեր: