Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2017թ. II եռամսյակ
31/10/2017 14:10
Կիսվել

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2017թ. II եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2017թ.-ի II եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում «Բիզնես 24»-ը կներկայացնի Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎ**

Beeline. 2017թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 142,379, ինչը 2017թ առաջին եռամսյակի ցուցանիշից պակաս է 1,369-ով կամ 0.95%-ով, իսկ 2016թ. երկրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս 228-ով կամ 0.16%-ով: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը 449,861 է, 2017թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 44,429-ով կամ 10.96%-ով, իսկ 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ արժանագրվել է աճ 69,322 բաժանորդով կամ 18.22%-ով։ Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 62,231, ինչը 2017թ․առաջին եռամսյակի ցուցանիշից ավել է 3,649-ով կամ 6.23%-ով, իսկ 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշի աճը կազմել է 19,587 բաժանորդ կամ 45.93%: Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2017թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 387,630: Այս ցուցանիշը 2017թ.-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 40,780-ով կամ 11.76%, իսկ 2016թ․երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 49,735 բաժանորդ կամ 14.72%:

Rostelecom. 2017թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ Ռոստելեկոմի բաժանորդների թիվը կազմել է 42,210: Սույն ցուցանիշը 2017թ. առաջին եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 1,585-ով կամ 3.90%-ով, իսկ 2016թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 6,391 բաժանորդով կամ 17.84%-ով:

Ucom. 2017թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ Ucom-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 92,402, ինչը 2017թ երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 1,224-ով կամ 1.34%-ով, իսկ 2016թ. երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել 12,549 բաժանորդով կամ 15.72%-ով: Միևնույն ժամանակ, Ucom-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը 399,427 է, 2017թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 2,790-ով կամ 0.7%-ով, 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 13,631 բաժանորդ կամ 3.53%։ Ucom-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 129,112, ինչը 2017թ․առաջին եռամսյակի ցուցանիշից ավել է 4,448-ով կամ 3.57%-ով, իսկ 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 8,289-ով կամ 6.86%-ով: Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2017թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 270,315(*): Այս ցուցանիշը 2017թ.-ի առաջին եռամսյակի համեմատ նվազել է 1,658-ով կամ 0.61%-ով, իսկ 2016թ․երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 5,342 բաժանորդով կամ 2.02%-ով:

Vivcell-MTS. 2017թ.-ի երկրորդ եռամսյակում Վիվասել-ՄՏՍ-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը 1,355,949 է, ինչը 2017թ. առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 20,544 բաժանորդով կամ 1.54%-ով, իսկ 2016թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 97,343 բաժանորդով կամ 7.73%-ով։ Վիվասել-ՄՏՍ-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) կազմել է 72,798: 2017թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 1,725-ով կամ 2.31%-ով, իսկ 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 5,193 բաժանորդով կամ 7.68%-ով: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2017թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է 22,279-ով կամ 1.77%-ով և կազմել 1,283,151, 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 92,150 բաժանորդով կամ 7.74%-ով:

Բաժանորդների քանակ՝ բացառությամբ հեռախոսով շարժական ինտերնետից օգտվողների

Հավաքական ցուցանիշ է, որը մշտապես հաշվարկվում է «Բիզնես 24»-ի կողմից՝ առավել սպառող և հասույթ բերող բաժանորդների հատվածի գնահատման նպատակով։  Ցուցանիշը կազմվում է պրովայդերների ամրակցված ինտերնետի բաժանորդների և շարժական ինտերնետի բաժանորդների (բացառությամբ հեռախոսով օգտվողների) ցուցանիշների գումարման միջոցով։ Նման բաժանորդների քանակը կազմում է մոտ 551,132։ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 6,932-ով, իսկ 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ մոտ 46,472-ով։

Բաժանորդների քանակ. 1. Ucom` 221,514 (2016 II եռ. համեմատ՝ +20,838), 2. Beeline` 204,610 ( +19,359), 3. Vivacell-MTS` 72,798 (+5,193), 4. Rostelecom` 42,210 (+6,391), 5. Այլ՝ 10,000։

Մասնաբաժիններ. 1. Ucom` 40.19% (2016 II եռ. համեմատ՝ +0.43 տոկ. կետ), 2. Beeline՝ 37.12% (+0.41), 3. Vivacell-MTS` 13.21% (-0.19), 4. Rostelecom` 7.66% (+0.56), 5. այլ՝ մոտ 1.8% (-0.2)։

Ամրակցված Ինտերնետ

Ամրակցված կապի բաժանորդների թիվը մոտ 286,991 է (ցուցանիշն ընդգրկում է Beeline, Ucom և Rostelecom ընկերությունների բաժանորդներին, նաև այլ պրովայդերների բաժանորդներին, որոնց թիվը մեր կողմից գնահատվում է մոտ 10,000)։ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 1,440-ով կամ 0.5%-ով, իսկ 2016թ, երկրորդ եռամսյակի համամեատ աճը կազմել է 18,712 բաժանորդ կամ 6.97%։

Ամրակցված ինտերնետի բաժանորդների բաշխվածությունն ըստ պրովայդերների. 1. Beeline` 49.61% (2016 II եռ. համեմատ՝ -3.55 տոկ. կետ), 2. Ucom` 32.20 (+2.43), 3. Rostelecom` 14.71% (+1.36), 4. Այլ՝ 3.48% (-0.24):

Շարժական ինտերնետ

Շարժական ինտերնետի բաժանորդների թիվը Հայաստանում կազմում է 2,205,237։ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ՝ +67,773 բաժանորդ կամ 3.17%, իսկ 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ՝ +180,296 բաժանորդ կամ 8.9%։

Շարժական ինտերնետի բաժանորդների բաշխվածությունն ըստ օպերատորների. 1. Vivacell-MTS` 61.49% (2016 II եռ. համեմատ՝ -0.67 տոկ. կետ), 2. Beeline` 20.40% (+1.61), 3. Ucom` 18.11% (-0.94):

Շարժական ինտերնետի բաժանորդների (բացառությամբ հեռախոսով օգտվողների). 2017թ. երկրորդ եռամսյակի դրությամբ նման բաժանորդի թիվը Հայաստանում կազմում է 264,141։ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 6,372-ով կամ 2.47%-ով, իսկ 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 33,069 կամ 14.31%։

Շարժական ինտերնետի բաժանորդների (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաշխվածությունն ըստ օպերատորների. 1. Ucom` 48.88% (2016 II եռ. համեմատ՝ -3.41  տոկ. կետ), 2. Vivacell-MTS` 27.56% (-1.70), 3. Beeline` 23.56% (+5.10):

Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից օգտվող բաժանորդներ. 2017թ. երկրորդ եռամսյակի դրությամբ նման բաժանորդի թիվը Հայաստանում կազմում է 1,941,096։ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 61,401-ով կամ 3.27%-ով, իսկ 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 147,227 կամ 8.21%։

Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունն ըստ պրովայդերների. 1. Vivacell-MTS` 66.10% (2016 II եռ. համեմատ՝ -0.29 տոկոսային կետ), 2. Beeline` 19.97% (+1.13), 3. Ucom` 13.93% (-0.85):

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

Բաժանորդների ակտիվությունը «Բիզնես 24»-ի կողմից հաշվարկվող ցուցանիշ է։ Այն ստանալու համար վերցվում են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվում բաժանորդների քանակի վրա և բաժանվում ըստ մասնաբաժինների:

Ամրակցված ինտերնետ

Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ. 1. Rostelecom` 79,674 MB (2016 II եռ. համեմատ՝ +4,998), 2. Ucom` 59,695 MB (-93), 3. Beeline` 58,174 MB (+9,020):

Բաժանորդների ակտվիվության ցուցանիշ՝ 1. Beeline` 46.57% (2016 II եռ. համեմատ՝ -0.21 տոկ. կետ), 2. Ucom` 31.02% (-0.85), 3. Rostelecom` 18.91% (+1.06), 4. Այլ՝ 3.5%։

Շարժական ինտերնետ՝ բացառությամբ հեռախոսով օգտվողների

Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ. 1. Ucom` 18,826 MB (2016 II եռ. համեմատ՝ +1,827), 2. Vivacell-MTS` 15,132 MB (+40), 3. Beeline` 7,685 MB (-1,842):

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշի համաձայն պատկերը հետևյալն է. 1. Ucom – 60.61% (2016 II եռ. համեմատ՝ +1.60 տոկ. կետ), 2. Vivacell-MTS` 27.47% (-1.85), 3. Beeline` 11.67% (+0.25):

Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետից օգտվող բաժանորդների համար միջին ամսական տրաֆիկ  (MOaU, MbOU) ցուցանիշները չեն հրապարակվում։

Ամրակցված ինտերնետի  և Շարժական ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) MOaU, MbOU ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ ամրակցված ինտերնետի բաժանորդները մոտ 5 անգամ ավելի շատ տրաֆիկ են օգտագործում։

ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՍՈՒՅԹ**

Beeline. 2017թ. երկրորդ եռամսյակում Beeline-ի ամրակցված ինտերնետի ծառայություններից ստացված հասույթի ծավալը կազմել է 1,581,711 հազար դրամ։ 2017թ. առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 34,630 հազար դրամով կամ 2.14%-ով, իսկ 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 186,009 հազար դրամ կամ 10.52%։ Միևնույն ժամանակ Beeline-ի բջջային ինտերնետ ծառայություններից ստացված հասույթի ծավալը կազմել է 995,539 հազար դրամ։ 2017թ. առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 118,001 հազար դրամով կամ 13.45%-ով, իսկ 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 269,526 հազար դրամ կամ 37.12%։ Beeline-ի շարժական ինտերնետից (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) ստացված հասույթը կազմել է 206,359 հազար դրամ, ինչը 2017թ․առաջին եռամսյակի ցուցանիշից ավել է 6,740 հազար դրամով կամ 3.38%-ով, իսկ 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ վերոնշյալ ծառայություններից ստացված հասույթի աճը կազմել է 50,963 հազար դրամ կամ 32.8%: Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից ստացված հասույթը 2017թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 789,180 հազար դրամ: Այս ցուցանիշը 2017թ.-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 111,261 հազար դրամով կամ 16.41%-ով, իսկ 2016թ․ երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 218,563 հազար դրամ կամ 14.72%:

Rostelecom. 2017թ. երկրորդ եռամսյակում Rostelecom-ի ամրակցված ինտերնետի ծառայություններից ստացված հասույթի ծավալը կազմել է 1,036,253 հազար դրամ։ 2017թ. առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 56,952 հազար դրամով կամ 5.82%-ով, իսկ 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 84,344 հազար դրամ կամ 8.86%։

Ucom. 2017թ. երկրորդ եռամսյակում Ucom-ի ամրակցված ինտերնետի ծառայություններից ստացված հասույթի ծավալը կազմել է 1,987,356 հազար դրամ։ 2017թ. առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 17,824 հազար դրամով կամ 0.88%-ով, իսկ 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 156,706 հազար դրամ կամ 8.56%։ Միևնույն ժամանակ Ucom-ի շարժական ինտերնետ ծառայություններից ստացված հասույթի ծավալը կազմել է 1,434,031 հազար դրամ։ 2017թ. առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 37,323 հազար դրամով կամ 2.67%-ով, իսկ 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 28,011 հազար դրամ կամ 1.99%։ Ucom-ի շարժական ինտերնետից (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) ստացված հասույթը կազմել է 1,031,806 հազար դրամ, ինչը 2017թ․առաջին եռամսյակի ցուցանիշից ավել է 2,263 հազար դրամով կամ 0.22%-ով, իսկ 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ վերոնշյալ ծառայություններից ստացված հասույթի աճը կազմել է 4,473 հազար դրամ կամ 0.44%: Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից ստացված հասույթը 2017թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 402,225 հազար դրամ: Այս ցուցանիշը 2017թ.-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 35,060 հազար դրամով կամ 9.55%-ով, իսկ 2016թ․երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 23,538 հազար դրամ կամ 6.22%:

Vivacell-MTS. 2017թ. երկրորդ եռամսյակում Vivacell-MTS-ի շարժական ինտերնետ ծառայություններից ստացված հասույթի ծավալը կազմել է 3,581,995 հազար դրամ։ 2017թ. առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 251,964 հազար դրամով կամ 7.57%-ով, իսկ 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 877,695 հազար դրամ կամ 32.46%։ Vivacell-MTS-ի շարժական ինտերնետից (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) ստացված հասույթը կազմել է 559,667 հազար դրամ, ինչը 2017թ․առաջին եռամսյակի ցուցանիշից պակաս է 16,588 հազար դրամով կամ 2.88%-ով, իսկ 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ վերոնշյալ ծառայություններից ստացված հասույթի աճը կազմել է 31,982 հազար դրամ կամ 6.06%: Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից ստացված հասույթը 2017թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 3,022,328 հազար դրամ: Այս ցուցանիշը 2017թ.-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 268,552 հազար դրամով կամ 9.75%-ով, իսկ 2016թ․երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 845,713 հազար դրամ կամ 38.85%:

Ամրակցված ինտերնետ

2017թ. երկրորդ եռամսյակում ամրակցված ինտերնետից ստացված հասույթի ընդհանուր ծավալը մոտ 4,772,352 հազար դրամ է (ցուցանիշն ընդգրկում է Beeline, Ucom և Rostelecom ընկերություններ ամրակցված ինտերնետի ծառայություններից ստացված հասույթները, նաև այլ ընկերությունների հասույթի գնահատական՝ ամրակցված բաժանորդներից ստացված հասույթի ընդհանուր ծավալի 3.5%-ի չափով միջինացված ցուցանիշ՝ 167,032 հազար դրամ)։

Ամրակցված ինտերնետից ստացված հասույթի բաշխվածություն. 1. Ucom. 41.64% (2016 II եռ. համեմատ՝ +2.82 տոկ. կետ), 2. Beeline. 33.14% (-4.35%), 3. Rostelecom` 21.71% (+1.53%), 4. Այլ՝ 3.5%:

Շարժական ինտերնետ

Բջջային ինտերնետից ստացված հասույթի ընդհանուր ծավալը Հայաստանում կազմում է 6,011,565 հազար դրամ։ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 407,288 հազար դրամով կամ 7.27%-ով, իսկ 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1,175,232 հազար դրամով կամ 24.3%-ով։

Բջջային ինտերնետից ստացված հասույթների բաշխվածությունն ըստ օպերատորների. 1. Vivacell-MTS` 59.59% (2016 II եռ. համեմատ՝ +3.67 տոկ. կետ), 2. Ucom` 23.85% (-5.22), 3. Beeline` 16.56% (+1.55):

Շարժական ինտերնետի բաժանորդներից (բացառությամբ հեռախոսով օգտվողների) ստացված հասույթ. 2017թ. երկրորդ եռամսյակի դրությամբ հասույթների ընդհանուր ծավալը կազմում է 1,797,832 հազար դրամ։ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 7,585 հազար դրամով կամ 0.42%-ով, իսկ 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճել՝ 87,418 հազար դրամով կամ 5.11%-ով։

Շարժական ինտերնետի բաժանորդներից (բացառությամբ հեռախոսով օգտվողների) ստացված հասույթների բաշխվածությունն ըստ օպերատորների. 1. Ucom` 57.39% (2016 II եռ. համեմատ՝ -2.67 տոկ. կետ), 2. Vivacell-MTS` 31.13% (+0.28), 3. Beeline` 11.48% (+2.39):

Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից օգտվող բաժանորդներից ստացված հասույթ. 2017թ. երկրորդ եռամսյակի դրությամբ հասույթների ընդհանուր ծավալը կազմում է 4,213,733 հազար դրամ։ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 414,873 հազար դրամով կամ 10.92%-ով, իսկ 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճել՝ 1,087,817 հազար դրամով կամ 34.80%-ով։

Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից օգտվող բաժանորդներից ստացված հասույթների բաշխվածությունն ըստ օպերատորների. 1. Vivacell-MTS` 71.73% (2016 II եռ. համեմատ՝ +2.09 տոկ. կետ), 2. Beeline` 18.73% (+0.47), 3. Ucom` 9.55% (-2.57):

Հասույթների և բաժանորդների քանակի ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ ամրակցված ինտերնետի բաժանորդներն ինտերնետի համար ամսական միջինը վճարում են 5,543 դրամ։ Շարժական ինտերնետի բաժանորդները (բացառությամբ հեռախոսով օգտվողների)՝ 2,269 դրամ, իսկ հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից օգտվող բաժանորդները՝ 723.6 դրամ։

Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկի MOaU, MbOU ցուցանիշների, բաժանորդների քանակի և ստացված հասույթի ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ ամրակցված կապի բաժանորդը մեկ մեգաբայթի համար վճարում է միջինը 0.08 դրամ, իսկ շարժական ինտերնետի բաժանորդը (բացառությամբ հեռախոսով օգտվողների)՝ 0.16 դրամ։

———–

* Ucom ընկերության 2017թ. II եռամսյակի հաշվետվության մեջ հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդների թիվը 205,298 է, որը ներառում է միայն տվյալների հաղորդման 3G և բարձր տեխնոլոգիաներից օգտվող բաժանորդներին։ Նախկին հաշվետվությունների հետ ճիշտ համեմատականներ անցկացնելու համար Ucom-ի կողմից «Բիզնես 24»-ին տրամադրվել է Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) 2G և ավել տեխնոլոգիաներով օգտվող բաժանորդների թիվը՝ 270,315։

** Ընկերւթյունների հերթականությունը՝ այբբենական (լատինատառ)

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93