Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 73.10-0.16 WTI - 70.19+0.09
COMEX:  GOLD - 2622.90-1.42 SILVER - 29.89-3.11
COMEX:  PLATINUM - 926.90-1.62
LME:  ALUMINIUM - 2528.50-2.94 COPPER - 9028.50-0.27
LME:  NICKEL - 15508.00-2.23 TIN - 29116.00+0.07
LME:  LEAD - 1981.50-1.42 ZINC - 2995.00-3.25
FOREX:  USD/JPY - 155.26+1.06 EUR/GBP - 1.0377-1.13
FOREX:  EUR/USD - 1.0377-1.13 GBP/USD - 1.2582-0.88
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42326.87-2.58 NASDAQ - 19392.69-3.56
STOCKS US: S&P 500 - 5872.16-2.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8199.11+0.05 CAC40 - 7384.62+0.26
STOCKS EUR:  DAX - 20242.57-0.02
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – ՁՄԵՌ 2011
04/04/2011 12:47
Կիսվել

ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – ՁՄԵՌ 2011

«Ինտերնետը Հայաստանում» վեցերորդ զեկույցում ներկայացված են 2010-11թթ. ձմռան ընթացքում Circle.am-ում արձանագրված ցուցանիշները: Զեկույցը բաղկացած է «Ընդհանուր տվյալներ», «Հայաստանի առաջատար պրովայդերներ», «Առաջատար կայքեր» և «Տեխնիկական տվյալներ» բաժիններից: Զեկույցի համահեղինակներն են «Circle.am» (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերը:

Զեկույցի տվյալներից օգտվելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) (ինտերնետում` ակտիվ հղում) պարտադիր է:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

2010թ.-ի փետրվարի վերջի դրությամբ Circle.am-ում գրանցված էր 1000 կայք: Մեկ տարի անց արդեն սույն թիվը կազմում է 1811 (+81.1%): Ընդ որում, միայն ձմռան 3 ամիսների ընթացքում Circle.am-ում գրանցվել է 308 նոր կայք: 2010 և 2011 թվականների փետրվար ամիսների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ այցելությունների քանակն աճել է 92.42%-ով, իսկ էջերի դիտումներինը` 61.09%:

Circle.am-ում ձմռան բոլոր 3 ամիսների ընթացքում արձանագրվել է և” այցելությունների, և” էջերի դիտումների աճ: Դեկտեմբերին այցելությունների քանակը կազմել է 15 556 698 (էջերի դիտումներ` 66 561 253), հունվարին` 15 780 019 (էջերի դիտումներ` 69 753 262), փետրվարին` 16 840 788 (էջերի դիտումներ` 73 551 757): Փետրվար ամսվա տվյալների համեմատությունը 2010թ.-ի նոյեմբերին արձանագրված ցուցանիշների հետ ցույց է տալիս, որ այցելությունների թիվն աճել է 16.68%-ով, իսկ էջերի դիտումներին` 13.42%-ով:

Հայաստանյան տվյալներ

2011թ.-ի փետրվար ամսին հայաստանյան այցելությունների քանակը կազմել է ընդհանուր այցելությունների 50.82%-ը: Համեմատության համար նշենք, որ 2010թ.-ի նոյեմբերին սույն ցուցանիշը կազմում էր 45.8%, 2010թ.-ի օգոստոսին` 44.1%, մայիսին` 41.2% և մարտին` 39%: Ինչպես տեսնում ենք` անցած 11 ամիսների ընթացքում հայաստանյան այցելությունների մասնաբաժինն աճել է 11.82 տոկոսային կետով և այժմ կազմում է այցելությունների ընդհանուր թվի կեսը: Նշենք նաև, որ 2011թ.-ի փետրվարին հայաստանյան այցելությունների թիվը 2010թ.-ի նոյեմբեր ամսվա նույն ցուցանիշը գերազանցում է 38.39%-ով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ

Անփոփոխ առաջատար Beeline ընկերությունը ձմռան ընթացքում կտրուկ առաջընթաց է գրանցել: 2010թ.-ի դեկտեմբեր ամսի արդյունքներով, 2010թ.-ի նոյեմբերի համեմատությամբ, Beeline-ի մասնաբաժինն աճել է 1.28 տոկոսային կետով և կազմել 41.52%: Այս տարվա հունվարին 2010թ.-ի դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 1.77 տոկոսային կետ, և արձանագրվել է 43.29% ցուցանիշ, իսկ փետրվար ամսին, հունվարի համեմատ, արձանագրվել է 0.85 տոկոսային կետ աճ, և Beeline-ի մասնաբաժինն հասել է 44.14%-ի: Հատկանշական է, որ դեկտեմբերի սկզբին Hi-Line լայնաշերտ ինտերնետի ծառայության շրջանակում առաջարկվող փաթեթների արագությունների զգալի ավելացումն առաջատարին հնարավորություն տվեց ոչ միայն պահպանել հաճախորդների այն մեծ քանակը, որոնց տարեկան պայմանագրերը սպառվում էին ձմռան առաջին երկու ամիսների ընթացքում, այլ ներգրավել զգալի քանակով նոր հաճախորդներ:

Երկրորդ հորիզոնականում Orange-ն է: Դեկտեմբերին երրորդ բջջային օպերատորի մասնաբաժինը կազմել է 18.38% (+0.58 տոկոսային կետ), հունվարին` 19.67% (+1.29), փետրվարին` 18.58% (-1.09): Փետրվարին, վերջին 12 ամիսների ընթացքում առաջին անգամ, արձանագրվում է Orange-ի մասնաբաժնի ցուցանիշի նվազում, սակայն դա միայն Ամանորյա տոների հետևանք է: Փետրվար և նոյեմբեր ամիսների տվյալների համեմատությունը (+0.78 տոկոսային կետ) ցույց է տալիս, որ Orange-ին հաջողվում է աճի բավականին արագ տեմպ պահպանել և մնալ բջջային ինտերնետի բացարձակ առաջատար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է զբաղեցնել երրորդ հորիզոնականը: Դեկտեմբեր` 9.58% (-0.44), հունվար` 10.19% (+0.61), փետրվար` 9.1% (-1.09): Vivacell-MTS-ի մոտ ևս տեսնում ենք Ամանորյա տոների «հետքը», սակայն, ի տարբերություն Orange-ի, Vivacell-MTS-ի մոտ նոյեմբեր-փետրվար ամիսների ընթացքում արձանագրվել է անկում` 0.92 տոկոսային կետ: Չնայած անկմանը`Vivacell-MTS-ի շարունակական ներդրումները բջջային ինտերնետի ոլորտում խոսում են այն մասին, որ ժամանակի ընթացքում ընկերությանը կհաջողվի նոր հաջողություններ արձանագրել:

Մեկ հորիզոնականով վեր է բարձրացել և չորրորդ տեղում է հայտնվել Ucom ընկերությունը: Ինչպես և Beeline-ի դեպքում, Ucom-ի ցուցանիշներն աճել են ձմռան բոլոր երեք ամիսների ընթացքում: 2010թ.-ի դեկտեմբեր ամսվա արդյունքներով Ucom-ի մասնաբաժինը կազմել է 5.53% (+0.3 տոկոսային կետ), հունվարին` 5.71% (+0.17 տոկոսային կետ) և փետրվարին` 6.31% (+0.6 տոկոսային կետ): Հատկանշական է, որ 2010թ.-ի գրեթե ողջ ընթացքում Ucom-ի կողմից առաջարկվող ինտերնետի փաթեթների գին/արագություն հարաբերակցությունն աննախադեպ էր Հայաստանի համար, և սա, կարելի է ասել, ընկերության գրանցած կտրուկ աճի հիմնական գործոններից մեկն էր: Beeline-ի կողմից արագությունների բարձրացումը զգալիորեն չեզոքացնում է սույն գործոնը, սակայն, ամեն դեպքում, կարծում ենք, որ իր հավելյալ ծառայությունների և ընդլայնման (աշխարհագրություն, կորպորատիվ դաշտ) հաշվին Ucom-ը կշարունակի պահպանել աճի բավականին արագ տեմպեր:

Չորրորդից հինգերորդ հորիզոնական է նահանջել ADC-ն: Դեկտեմբերին ADC-ի մասնաբաժնի ցուցանիշը նվազել է 0.58 տոկոսային կետով և կազմել 6.21%, հունվարին արձանագրվել է 5.51% ցուցանիշ (-0.7 տոկոսային կետ) և փետրվարին` 5.32% (-0.19 տոկոսային կետ):

Վեցերորդ հորիզոնականում է Arminco-ն: Դեկտեմբեր` 4.94% (-0.12), հունվար` 4.03% (-0.91), փետրվար` 4.12% (+0.09):

Յոթերորդ տեղում է Cornet-AM-ը: Դեկտեմբերին ընկերության ցուցանիշը կազմել է 3.15% (-0.14), հունվարին` 2.59% (-0.56), փետրվարին 2.65% (+0.06):

Ութերորդ հորիզոնականում է iCON ընկերությունը: iCON-ի ցուցանիշները նվազել են ձմռան բոլոր 3 ամիսների ընթացքում: Դեկտեմբեր` 2.63% (-0.16), հունվար` 2.36% (-0.27), փետրվար` 2.33% (-0.03):

Իններորդ հոիզոնականում է GNC-Alpha ընկերությունը: Թեև ընկերությունն իր հիմնական գործունեությունը ծավալում է մեծածախ ինտերնետի շուկայում, սակայն կորպորատիվ հաճախորդների որոշակի քանակությունը GNC-Alpha-ին հնարավորություն է տվել հայտնվել Հայաստանի առաջին 10 պրովայդերների ցուցակում: 2011թ.-ի հունվար ամսին GNC-Alpha-ն (+0.87%) առաջատար պրովայդերների ցուցակից դուրս է մղել Web ընկերությանը: Փետրվար ամսին GNC-Alpha-ին հաջողվել է շրջանցել Bionet-ին և 1.10% ցուցանիշով գրավել 9-րդ տեղը:

Առաջատար պորվայդերների տասնյակը եզրափակում է Bionet ընկերությունը: Դեկտեմբերին Bionet-ի ցուցանիշը նվազել է 0.08 տոկոսային կետով և կազմել 1.09%: Հունվարին անկումը կազմել է 0.12 տոկոսային կետ և արձանագրվել է 0.97% ցուցանիշ, իսկ փետրվար ամսին արձանագրվել է 0.95% (-0.02) ցուցանիշ:

Հետաքրքրական է, որ հունվար ամսվա ընթացքում 10 տոնական օրերի առկայությունը տարբեր կերպ է ազդել պրովայդերների ցուցանիշների վրա, ինչի հետևանքով կորպորատիվ հաճախորդների մեծ ծավալ ունեցող պրովայդների ցուցանիշները հունվարին համեմատաբար ցածր են եղել, իսկ անհատ բաժանորդների մեծ քանակ ունեցող և բջջային ինտերետի պրովայդերների մոտ նկատվել է հակառակ միտումը:

Պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա: Հայաստանյան IP հասցեների բազան մշտապես և մեծ հաճախականությամբ թարմացվում է, ինչի արդյունքում ավելացված նոր IP հասցեներն անմիջապես ընդգրկվում են մեր տվյալների բազա:

Տարեկան միտումներ և ոլորտի խոշորացում

Վերջին 12 ամիսների (2010թ. փետրվար- 2011թ. փետրվար) տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ տեղի է ունենում ոլորտի խոշորացման բավականին ինտենսիվ գործընթաց: Եթե 2010թ.-ի փետրվար ամսվա արդյունքներով առաջին 10 պրովայդերներին բաժին էր ընկնում Circle.am-ում գրանցված հայկական այցելությունների 91.62%-ն, ապա այս տարվա փետրվար ամսին սույն ցուցանիշը կազմել է 94.59%: Խոշորացման միտումն ավելի հստակ է երևում առաջին տասնյակի պրովայդերների ցուցանիշների համեմատության արդյունքում: Այսպես, եթե 2010թ.-ի փետրվար ամսին առաջին 5 պրովայդերներին բաժին էր ընկնում Circle.am-ում գրանցված հայկական այցելությունների 72.58%-ն, ապա այս տարվա փետրվարի դրությամբ ցուցանիշը կազմում է 83.45%: Ընդ որում, եթե 2010թ.-ի փետրվարին հեռահաղորդակցության ոլորտի «եռյակին» բաժին էր ընկնում 62.44%-ը, ապա 2011թ.-ի փետրվար ամսվա արդյունքներով ցուցանիշը կազմել է 71.82%-ը:

2010թ.-ի փետրվարից 2011թ.-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում առաջատար պրովայդերների տասնյակում հայտնվել է միայն մեկ նոր անուն. 2011թ.-ի հունվարից GNC-Alpha ընկերությունը հայտնվել է առաջատար տասնյակում` տասնյակից դուրս թողնելով Web-ին: Այստեղ, սակայն,  ամենահետաքրքիրը տասնյակի ներսում տեղի ունեցած փոփոխություններն են: Վերոնշյալ ժամանակահատվածում ցուցանիշների աճ է արձանագրել 3 պրովայդեր` Beeline (մասնաբաժնի աճ 5.88 տոկոսային կետով կամ 14.71%-ով), Orange (մասնաբաժնի աճ 6.31 տոկոսային կետով կամ 52.43%-ով) և Ucom (մասնաբաժնի աճ 3.93 տոկոսային կետով կամ 165.13%-ով. ընդ որում` պատահական չէ, որ ընկերությանը հաջողվել է մեկ տարում 4 հորիզոնականով բարելավել իր դիրքը):  Մնացած պրովայդերների մոտ գրանցվել է ցուցանիշների զգալի անկում: Vivacell-MTS` -2.59 տոկոսային կետ կամ 22.15%, ADC` -2.44 տոկոսային կետ կամ 31.44%, Arminco` -2.71 տոկոսային կետ կամ 39.68%, Cornet-AM` -2.34 տոկոսային կետ կամ 46.89%, iCON` -1.96 տոկոսային կետ կամ 45.69%, Bionet` -0.26 տոկոսային կետ կամ 19.12% և Web` -0.66 տոկոսային կետ կամ 42.04%:

ԱՌԱՋԱՏԱՐ ԿԱՅՔԵՐ

Circle.am-ում գրանցված կայքերի առաջին տասնյակները դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին.

Դեկտեմբեր – 1. Regnum.ru (Armenia)` 1 337 906 (այցելություն), 2. Hamovhotov.com` 1 332 056, 3. News.am` 1 280 339, 4. Tert.am` 682 383, 5. Armtoday.info` 450 245, 6. A1plus.am` 365 378, 7. Armenia-Online.ru 342 446, 8. Hayland.am` 334 032, 9. Hamovhayer.com` 328 596, 10. Lragir.am 277 387: 6 լրատվական կայք, 2 վիդեո պորտալ, 2 սոցիալական կայք:

Հունվար – 1. News.am` 1 331 579, 2. Regnum.ru (Armenia)` 1 273 638, 3. Hamovhotov.com` 1 200 495, 4. Uzood.com` 638 760, 5. Tert.am` 592 337, 6. Armtoday.info` 393 721, 7. Hayland.am` 386 077, 8. Armenia-online.ru` 311 309, 9. A1plus.am` 291 957, 10. Armsport.am` 285 393:

Փետրվար – 1. News.am` 1 427 867, 2. Hamovhotov.am` 1 145 331, 3. Regnum.ru (Armenia)` 1 050 808, 4. Tert.am` 668 200, 5. Uzood.com` 633 091, 6. Armtoday.info` 376 619, 7. A1plus.am` 375 464, 8. Hayland.am` 331 245, 9. Armsport.am` 329 428, 10. Lragir.am` 319 596:

Ձմռան ընթացքում առաջատար տասնյակում ներկայացված լրատվական կայքերն ամրապնդել են իրենց դիրքերը: Երկար ժամանակ առաջին հորիզոնականում գտնվող Hamovhotov.com վիդեո պորտալը սկսած դեկտեմբեր ամսից զիջել է առաջատարի իր դիրքը: Դեկտեմբերին առաջատարը եղել է Regnum.ru (Armenia)-ն, իսկ այս տարվա սկզբից առաջին հորիզոնականը զբաղեցնում է News.am-ը: Ավելացել են նաև ամսական մեկ միլիոնից ավել այցելություն ունեցող կայքերը: 2010թ.-ի նոյեմբերին Hamovhotov.com վիդեո պորտալը առաջինը հատեց մեկ միլիոն այցելություն սահմանագիծը: Դեկտեմբեր ամսից սկսած` մեկ միլիոնից ավել այցելություն ունեն նաև Regnum.ru (Armenia) և News.am լրատվական նախագծերը:

2010թ.-ի փետրվար ամսին Circe.am-ում ներկայացված առաջին 10 կայքերի այցելությունների թիվը կազմում էր այցելությունների ընդհանուր թվի 47.89%-ը, իսկ արդեն 2011թ.-ի փետրվարին սույն ցուցանիշը կազմում է 39.53%: Նույն ցուցանիշն առաջին 100 կայքերի համար կազմում է` 2010 փետրվար – 94.25% և 2011 փետրվար` 79.16%:

2010թ.-ի փետրվարին առաջատար 10 կայքերի այցելությունների ընդհանուր թիվը կազմում էր 4 191 080, 2011 թ.-ի փետրվարին սույն ցուցանիշն աճել է  58.85%-ով և կազմել 6 657 649: Եթե 2010թ.-ին փետրվարին առաջատար տասնյակում հայտնվելու համար բավական էր ամսական 155 հազար այցելությունը, ապա 2011թ.-ի փետրվարի համար այդ թիվը կազմում է 320 հազար (+ 106%):

2010թ.-ի փետրվարին առաջատար 100 կայքերի այցելությունների ընդհանուր թիվը կազմում էր 8 249 054, 2011 թ.-ի փետրվարին սույն ցուցանիշն աճել է  61.61%-ով և կազմել 13 331 593: Նշենք նաև, որ Եթե 2010թ.-ին փետրվարին առաջատար 100 կայքերի ցանկում հայտնվելու համար բավական էր ամսական 14 հազար այցելությունը, ապա 2011թ.-ի փետրվարի համար այդ թիվը կազմում է 24 հազար (+ 74%):

Հայաստանյան այցելություններ

Դեկտեմբեր – 1. News.am` 673 073, 2. Tert.am` 477 160, 3. A1plus.am` 241 321, 4. Lragir.am` 202 511, 5. Armsport.am` 190 148, 6. Auto.am` 152 693, 7. Hayland.am` 144 282, 8. Realmadrid.am` 126 143, 9. Regnum.ru (Armenia)` 124 259, 10. Aravot.am` 121 943:

Հունվար` 1. News.am` 787 508, 2. Tert.am` 418 113, 3. Armsport.am` 234 948, 4. Auto.am` 210 013, 5. Lragir.am` 197 310, 6. A1plus.am` 193 332, 7. Realmadrid.am` 186 271, 8. Hayland.am` 171 806, 9. Druzja.am` 122 343, 10. 1in.am` 110 083:

Ֆետրվար – 1. News.am` 904 044, 2. Tert.am` 488 944, 3. Armsport.am` 272 007, 4. A1plus.am` 261 488, 5. Lragir.am` 244 225, 6. Auto.am` 227 750, 7. 1in.am` 209 236, 8. Realmadrid.am` 174 909, 9. Hayland.am` 151 994, 10. Aravot.am` 130 208:

Հայաստանյան այցելությունների դեպքում լրատվական կայքերի գերազանցությունն ավելի ակնհայտ է: Դեռևս 2010թ.-ի նոյեմբերին առաջատարի դերը ստանձնած News.am-ը հաջողությամբ պահպանել և ամրապնդել է իր դիրքը:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հոսթինգ և դոմեններ

2011թ.-ի փետրվարի դրությամբ Circle.am-ում գրանցված կայքերի 18%-ը տեղակայված են Հայաստանում և 82%-ը` արտասահմանում: 2010թ.-ի փետրվարի տվյալների համեմատությամբ` հայաստանյան հոսթինգի մասնաբաժինը նվազել է 6 տոկոսային կետով կամ 25%-ով: Ընդ որում,  միայն ձմռան 3 ամսիների ընթացքում հայաստանյան հոսթինգի մասնաբաժինը նվազել է 1.58 տոկոսային կետով: Ինչպես տեսնում ենք` հայաստանյան հոսթինգի մասնաբաժնի նվազման միտումը շարունակական բնույթ է կրում (պատճառների մասին մենք արդեն խոսել ենք նախորդ` «Ինտերնետը Հայաստանում – Աշուն, 2010» զեկույցի շրջանակներում):

Circle.am-ում գրանցված կայքերի դոմենների բաշխվածությունը 2011թ.-ի փետրվարի վերջի դրությամբ հետևյալն է` .am – 50%, .com – 32%, .ru – 7%, .net – 3% և այլ դոմեններ – 8%: 2010թ.-ի նոյեմբերի տվյալների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ .am դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինը նվազել է 1 տոկոսային կետով և .com դոմենային գոտում գտնվող կայքերի մասնբաժինն աճել է 1 տոկոսային կետ: Մնացած գոտիների համար փոփոխությունների չեն եղել: 2010-2011թթ.-ի փետրվար ամիսների տվյալների համեմատությունը ի հայտ է բերում հետևյալ պատկերը` .am դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինը նվազել է 3 տոկոսային կետով, .com դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինն աճել է 5 տոկոսային կետով և .ru դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինը նվազել է 1 տոկոսային կետով:

Բրոուզերներ

Ըստ Circle.am-ում` ձմռան ամիսների ընթացքում գրանցված բոլոր (գլոբալ) այցելությունների, բրոուզերների բաշխվածությունը հետևյալն է` 1. Firefox 32.5% (-3.26 տոկ. կետ / 2010թ.-ի աշնան համեմատ), 2. Chrome – 30.6% (+9.38 տոկ. կետ), 3. Internet Explorer – 23% (-5.15 տոկ. կետ), 4. Opera – 12.8% (-1.11 տոկ. կետ), 5. Safari – 0.4% (-0.12 տոկ. կետ) և այլ բրուզերներ` 0.44%:

Պատկերը կտրուկ փոխվում է, երբ հաշվի ենք առնում միայն ձմռան ընթացքում գրանցված հայաստանյան այցելությունները` 1. Chrome – 38.9% (+11.54 տոկ. կետ / 2010թ.-ի աշնան համեմատ), 2. Firefox – 34.6% (-6.45 տոկ. կետ), 3. Internet Explorer – 15.4% (-4.58 տոկ. կետ), 4. Opera – 10.6% (-0.48 տոկ. կետ), 5. Safari – 0.2% (-0.09 տոկ. կետ):

Ինչպես տեսնում ենք` ձմռան ընթացքում և” գլոբալ, և հայաստանյան այցելությունների սանդղակներում աճել են միայն Chrome-ի ցուցանիշները: Հայաստանում Chrome-ին հաջողվել է առաջ անցնել Firefox-ից և դառնալ ամենաօգտագործվող բրոուզեր: Գլոբալ այցելությունների սանդղակում Firefox-ին դեռևս հաջողվում է պահպանել առաջին հորիզոնականը:

Մոնիտորների կետային չափորոշիչների

Circle.am-ում գրանցված կայքերի այցելուների մոնիտորների կետային չափորոշումները ձմռան ընթացքում (screen resolution, px) բաշխվել են հետևյալ կերպ.

1024×768` 21.00% (աշնան նկատմամբ` -2 տոկոսային կետ), 1280×1024` 16% (0 տոկ. կետ), 1366×768` 11% (+2 տոկ. կետ), 1440×900` 11% (0 տոկ. կետ), 1280×800` 11% (-1 տոկ. կետ), 1680×1050` 4% (0 տոկ. կետ), 1600×900` 3.00% (0 տոկ. կետ), 1152×864` 3% (0 տոկ. կետ), 1920×1080` 2.00% (0 տոկ. կետ), 1360×768` 2.00%  (0 տոկ. կետ), 1024×600 2% (0 տոկ. կետ), 1280×768 2% (0 տոկ. կետ), 1280×960 1% (0 տոկ. կետ), 1280×720 1% (0 տոկ. կետ):

Մնացած 10%-ը բաժին է ընկնում կետային փոքր չափորոշումներ ունեցող սարքավորումներին` հիմնականում բջջային հեռախոսներին: Աշնան նկատմամբ փոքր չափորոշումներ ունեցող սարքավորումների մասնաբաժինը կրճատվել է 1 տոկոսային կետով:

—————-

Զեկույցի հետագա զարգացման և կատարելագործման համար պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հարցեր կամ առաջարկներ ունենալու դեպքում խնդրում ենք գրել report@b24.am էլ. փոստի հասցեին: Զեկույցի հետ կապված քննարկումներին մասնակցելու կամ մեկնաբանություններ անելու համար կարող եք այցելել http://www.b24.am/report:

Circle.am-ի մասին – Հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ: Circle.am-ում են գրանցված հայկական կայքերի 40-45%,  սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համակարգում գրանցված են հայկական ինտերնետի առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը, ապա ստացվում է, որ  Circle.am համակարգի միջոցով հաշվարկվում է հայկական կայքերի այցելությունների 80-90%-ը:

«B24.am»-ի (Բիզնես 24) մասին – Ֆինանսատնտեսական լրատվության առաջատար էլեկտրոնային նախագիծ: «Բիզնես 24»-ի շրջանակներում լայն կերպով լուսաբանվում են Հայաստանի և աշխարհի ֆինանսական ու բանկային, հանքարդյունաբերական ու գյուղատնտեսության, հարկային ու մաքսային, հեռահաղորդակցության ու բարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներ:

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86