Սոցիալական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ՀԻՆ ԳՅՈՒՄՐԻՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է
28/07/2009 11:46
Կիսվել

ՀԻՆ ԳՅՈՒՄՐԻՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ԱՄԱՓ մշակութային հասարական կազմակերպությունը, հայտարարում են, որ «Ճանաչեք hայկական հուշարձանների» շրջանակներում պատրաստվել և տեղադրվել են Գյումրիի պատմական միջուկը II ներկայացնող բացօթյա բազմալեզու վահանակներ:

Գյումրի քաղաքի պատմական միջուկը մշակութային հարուստ ժառանգություն ունի` յուրաքանչյուր տունն իր պատմությամբ, կարևոր իրադարձություններով բազմաթիվ զավեշտալի դեպքերով. գյումրեցիները հայտնի են իրենց հումորով: Վահանակները ներկայացնում են այդ պատմությունը` օգնելով մտովի վերարտադրել հին քաղաքի կյանքն ու անցուդարձը` այսպիսով նաև աջակցելով Գյումրու վերածննդին:

«Գյումրի Վերածնունդ»` այսպես է կոչվում ԱՄԱՓ-ի 2008-2009 թթ. իրականացրած ծրագիրը, որի շրջանակներում բացօթյա վահանակներ տեղադրվեցին Գյումրի քաղաքի պատմական միջուկում (I), (II)` առաջարկելով զբոսապտույտ: Կազմակերպվեց տոնախմբություն` քաղաքի բնակիչների մասնակցությամբ:

Ալեքսանդրապոլ. Հայաստանի «Բել Էպոքը» (գեղեցիկ դարաշրջան)
Հին Գյումրին կամ Ալեքսանդրապոլը բաղկացած էր 7 թաղերից (մահլաներից)` Կենտրոն կամ Հին Գյումրի, Կաթոլիկների կամ Ֆրանկների, Գեղցոնց կամ Ռանչպարների, Բոշի կամ Վաճառականների, Սլաբոդկա կամ Ռուսական, Հույների կամ Ուռումների և Թուրքի: Հարուստ թե աղքատ ապրում էին կողք կողքի, Գյումրու տները կառուցված էին ամուր ու նրբագեղ: Ինչպես ինքներդ ականատես կլինեք այս շրջագայության ընթացքում, հարուստների ունեցվածքի տարբերությունն արտահայտվում էր ոչ թե որակի, այլ քանակի մեջ: Անգամ ամենահամեստ տունն աչքի է զարնել հարդարանքի ու մանրամասների ճոխությամբ:

Գյումրու բնակարանների տիպը բնորոշվում է գլխավոր ճակատին կազմակերպված շքամուտքով և նախասրահով` երկու կողմերում սենյակներով: Կառուցվում էին շատ ամուր, անպայման քարից, և խմբավորված էին` ներքին բակի շուրջը: Բակը ծառայում էր որպես ախոռ, կենցաղային գործեր (լվացքի) անելու տեղ, որպես այգի ու հանգստավայր: Բակի կողմից տներն ունեին փորագրազարդ բազրիքներով սյունաշար պատշգամբներ, դեպի փողոց կողմնորոշված շքեղ կամարակապ դարպասներ: Պատուհանների բարավորները, պատեզրերն ու քիվերը զարդարված էին հայկական զարդարվեստին ու նախաքրիստոնեական քանդակներին բնորոշ նախշերով: Տների ճակատներն աչքի էին ընկնում կատարման բազմազանությամբ, հատկապես հայտնի էր կարմիր ու սև տուֆի համադրությամբ ստացված ռոմբաձև հարդարանքը:

Ժամանակն ու ոճը որոշելիս կարևոր են հետևյալ փաստերը.

Մինչև 1860 թ. կառուցված շենքերը նեոդասական ոճի են և միագույն, մինչդեռ 1860-1880 թթ. շինություններն առանձնանում են սև ու կարմիր տուֆի կիրառմամբ ստացված նախշերով, որոնք համարվում են «Ալեքսանդրապոլյան» կամ «Կումայրու» ոճը:

1880-1890թթ. սև տուֆը գերակշռում է Գյումրու տների պատուհանների ու դռների վերնամասի կամարաձև բարավորներում, իսկ շարվածքը շեշտվում է սպիտակ կարաններով: 1890-ականներից հետո պատերի շարվածքում սպիտակ կարանների չենք հանդիպում:

Ռուսական կայսրության վերջին տարիներին բոլոր շենքերը` թե քարից, թե աղյուսից, ներկվեցին կապույտ, վարդագույն ու դեղին վառ երանգներով: Շենքերի քարի բնական գույնը վերականգնվեց միայն XX դարում:

Ալեքսանդրապոլի «Բել Էպոքը».

XIX դարի Կումայրին Անդրկովկասում հայկական մշակույթի ամենախոշոր կենտրոններից` էր հայտնի իր վարպետ ուստաներով: Քաղաքը բաժանված էր համքարությունների` արհեստավորների, որոնք ապրում ու աշխատում էին միևնույն տանը: Գերդաստանները հաճախ կոչվել են արհեստների անուններով: Հարավային Կովկասում և անգամ դրա սահմաններից դուրս բարձր էին գնահատվում Կումայրիի դարբինները, երկաթագործները, պղնձագործները, քարտաշները, պատշարները, ոսկերիչները, գորգագործները, ժանեկագործները և նույնիսկ խոհարարները: Մինչև այժմ այդ արհեստներից շատերը շարունակում են ապրել և պատահական չէ, որ գյումրեցի վարպետները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում, Ռուսաստանում ու Եվրոպայում:

Ռոտոնդան

Ռոտոնդան դասական հորինվածքով կիսաշրջանաձև կառույց է` նրբագեղ սյուներով և քիվով: Ունի գեղեցիկ հարդարված ճաղաշար: Ռոտոնդայի բարձունքից տեսանելի են Ախուրյան գետի հովիտը և Թուրքիայի սահմանը: Խորհրդային տարիներին ռոտոնդան ծառայում էր որպես բացօթյա պարասրահ, ուր երիտասարդներն ու տարեցները երեկոյան գալիս էին պարելու և կենդանի երաժշտություն ունկնդրելու: Գյոմրեցիներից շատերը կարոտով և երանությամμ են հիշում այդ ժամանակները: Այդ ժամանակ պարում էին հիմնականում վալս, ֆոքստրոտ կամ տանգո: Ամբողջ գիշեր կարող էին պարել, և հավանաμար սիրո շատ պատմություններ են այստեղ սկիզբ առել ու ծաղկել: Գյումրեցիները դեռ հիշում են այն տարիների սիրված մեղեդիները, օրինակ` «Կապույտ թաշկինակը» (Синий Платочек), «Սիրտը» (Сердце), «Մութ գիշերը» (Темная ночь), «Մայրամուտի արևը» (Утомленное солнце) և այլն:

Աբովենց տունը

Կառուցվել է 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին: Ճակատը հարդարված է տեղացիների կողմից «հորթի լեզու» անվանվող և կիսաշրջանաձև զարդաքանդակներով: Տունն առանձնանում է մինչ օրս պահպանված փայտե պատշգամբի` հազվադեպ հանդիպող օրինակով:

Այս տանն է նկարահանվելկինոμեմադրիչ Ալբերտ Մկրտչյանի Խորհրդային տարիներին հայտնի և մինչ օրս սիրված ողμերգական-կատակերգական կինոնկարը`«Մեր մանկության տանգոն»: Ֆիլմը նվիրված է Հայաստանի ամենասիրված, տաղանդավոր դերասան Ֆրունզիկի (Մհեր Մկրտչյանի) մանկությանը և ընտանիքին: Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում Հայաստանում` Երկրորդ համաշխարհայինից հետո: Ֆիլմը գլխավոր հերոսի, նրա նախկին կնոջ և պատերազմի ժամանակ նրա կյանքը փրկած բուժքրոջ սիրո պատմությունն է և ներկայցնում է հետպատերազմյան կյանքի դրվագները Գյումրի քաղաքի օրինակով:

2009 թ. ծրագիրը նաև ներառելու է բաղադրիչ հաշմանդամ երեխաների համար.  Բռայլյան վահանակներ են տեղադրվելու և 1400 բազմալեզու բռայլյան թերթիկներ են պատրաստվելու:

Ծրագիրը ֆինանսավորվում է գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, USAID/CAPS-ի և Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի կողմից: Ծրագրի աշխատանքային գործընկերն է է ՀՀ Մշակույթի նախարարությունը:  

AMP
14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32