Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՍԵՎԱՆԻ ՎԱՆՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՑԻՆ ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ
10/08/2009 11:20
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՍԵՎԱՆԻ ՎԱՆՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՑԻՆ ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ԱՄԱՓ մշակութային հասարական կազմակերպությունը, հայտարարում են, որ բազմալեզու տեղեկատվական վահանակներ են տեղադրվել  հայկական միջնադարյան նշանավոր ճարտարապետական համալիրներից մեկում` Սևանի վանքում, որը թվով յոթերորդ վայրն է, որտեղ այս տարվա ընթացքում տեղադրվել են վահանակներ, և թվով տասներկուերորդը` ամբողջ ծրագրի ընթացքում` սկսած 2008 թվականից:

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի բնակչությանը և Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ներկայացնել Հայաստանի պատմամշակութային և բնության հարուստ ժառանգությունը, նպաստել պատմական և տեսարժան վայրերի մեկնաբանմանը` խթանելով զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում:

Սևանավանքը (նաև հայտնի է ՙՄարիամաշեն՚ անունով) հիմնադրվել է Սևանա լճի կղզում (այժմ` թերակղզի), Սևան քաղաքից դեպի արևելք: Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել դեռևս նոր քարի և բրոնզի դարերում:

301 թ. հայոց արքա Տրդատ Գ Մեծը ապաշխարհություն ստացավ Գրիգոր Ա Լուսավորչից և քրիստոնեություն ընդունեց: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց, ամենուր վանքեր և եկեղեցիներ կառուցվեցին: Ինքը` Գրիգոր Լուսավորիչն է հիմնել Սևանավանքի առաջին երկու եկեղեցիները` Սբ Հարությունը և Սբ Կարապետը (Սբ Հովհաննես Մկրտչի անունով):

Համալիրը բաղկացած է Սբ Առաքելոց և Սբ Կարապետ եկեղեցիներից, գավթի ավերակներից, մասնակի վերակառուցված վանական խցերից, Սբ Հարություն եկեղեցու հիմքերից:

Ինչպես վկայում է Սբ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը, 9-րդ դարում վանքի ընդարձակումն ու կառուցապատումը կապված է Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ Ա Բագրատունու դուստր, իշխանուհի Մարիամի հետ: Վանքը վերելք է ապրում Մաշտոց Եղիվարդեցու առաջնորդության տարիներին:

Սևանում ապրել ու գործել է 10-րդ դ. պատմիչ և կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին: Վանքում է ապաստանել Աշոտ Բ թագավորը (Աշոտ Երկաթը), ով 924-925 թ. Սևանի հաղթական ճակատամարտից հետո վերահաստատեց Բագրատունյաց թագավորությունը:

Մոնղոլական, լենկթեմուրյան և այլ արշավանքների շրջանում վանքը թալանվել ու ավերվել է, դարձել անխնամ: Վանքի վերականգնումը սկսվել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնում 1441 թ. Հայրապետական Աթոռը վերահաստատումից: 1451 թ. հիմնադրվել է Սևանավանքի վարդապետարանը, որի ուսումնական ծրագիրը կրկնել է Տաթևի համալսարանի ծրագիրը:

Խորհրդային տարիներին վանքը չի գործել. Սբ Աստվածածին եկեղեցու շենքը քանդվել է 1931 թ., և քարերն օգտագործվել են Սևանում հանգստյան տուն կառուցելու նպատակով: Համալիրը մեծապես վնասվել է 1936 թ. ավերիչ երկրաշարժից: 1990-ականներից հոգևոր կյանքը վանքում վերածնունդ է ապրում, վերաբացվում է դպրանոցը, որն այժմ վերակառուցման ընթացքում է: Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված ու այցելելի վայրերից է:

Մինչև 9-րդ դ. վանքը բաղկացած էր Գրիգոր Ա Լուսավորչի կառուցած երկու եկեղեցիներից` Սբ Կարապետ և Սբ Հարություն: Եռանավ ընդարձակ Սբ Հարություն եկեղեցին կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում` 305 թվականին: 9-րդ դարում Աշոտ Ա Բագրատունու իշխանության տարիները, այնուհետև Բագրատունյաց թագավորության շուրջ 200-ամյա շրջանը նպաստավոր եղավ Հայաստանում տնտեսական և մշակութային վերելքի համար: Կառուցվեցին վանքեր ու եկեղեցիներ, այդ թվում նաև Սևանավանքում:

Ըստ հայոց պատմիչների, Աշոտ Ա Բագրատունու դուստր և Սյունաց իշխան Վասակ Գաբուռի կին իշխանուհի Մարիամը ուխտել էր 30 եկեղեցի կառուցել իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին: Հանդիպելով Սևանավանքի վանահայր, ապագա կաթողիկոս Մաշտոց Եղիվարդեցուն, նա հանձն է առնում հովանավորել վանքի նորոգումը և ընդարձակումը և կառուցել Սբ Առաքելոց և Սբ Աստվածածին եկեղեցիները: Կառուցվում են նաև վանական խցեր, տնտեսական շինություններ և քառասյուն մի գավիթ` Սբ Աստվածածին եկեղեցուն կից, որի պահպանված փայտե երկու սյուները և դրանց քանդակազարդ խոյակներն այժմ ցուցադրված են Հայաստանի պատմության թանգարանում:

2009 թ. ծրագիրը նաև ներառելու է բաղադրիչ հաշմանդամ երեխաների համար.  Բռայլյան վահանակներ են տեղադրվելու և 1400 բազմալեզու բռայլյան թերթիկներ են պատրաստվելու:

Ծրագիրը ֆինանսավորվում է գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, USAID/CAPS-ի և Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի կողմից: Ծրագրի աշխատանքային գործընկերն է  ՀՀ Մշակույթի նախարարությունը: 

Մշակութային արժեքների և մշակույթի պահպանությունը բոլորի պարտքն է՚,- այս սկզբունքով է ողջ տարի հովանավորվել ծրագիրը:

Սպասեք ավելիին: ՎիվաՍել-ՄՏՍ… Ավելին, քան օպերատոր:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6