Սոցիալական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – «ԱՄԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔ» ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
03/09/2009 17:03
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – «ԱՄԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔ» ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

Վիվասել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 3-ին ընկերությունը Հայաստանի մարզերում գործող մշակույթի տների և գեղագիտական դպրոցների աշակերտների համար իրականացվող «Ամառային ներշնչանք» նախագծի շրջանակներում հյուրընկալվեց Շիրակի մարզում:
 
Չկա մի վայր, որ հեռու կամ դժվարհասանելի լինի ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ: Ահա ընկերության «Ամառային ներշնչանք» նախագիծը հասավ նաև Շիրակ, ուր մրցույթին մասնակցող երեխաներն ուրախությամբ ներկայացրեցին իրենց աշխատանքները:
 
«Ամառային ներշնչանք» նախագիծը բացահայտում և զարգացնում է Հայաստանի մարզերում բնակվող երեխաների ստեղծագործական տաղանդը: Երեխայի վառ երևակայությունը մրցույթի հիմնական շարժիչ ուժն է: Աշխատանքների գնահատման չափանիշներ են յուրօրինակությունը, վառ արտահայտչականությունը և մշակութային առանձնահատկությունների արտահայտումը: Մասնակցող աշխատանքները ներկայացվում են տարբեր ժանրերում` ազգագրական պարեր, երգեցողություն, նկարչություն, ասեղնագործություն, դրամատիկ արվեստ, արհեստներ և լուսանկարչություն: Աշխատանքները թեմատիկորեն պետք է կապված լինեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ, կամ էլ պարունակեն ընկերության կորպորատիվ նշանը:
 
«Եթե ուզում ենք, որ այս երեխաները դառնան մեր պետության իսկական քաղաքացիներ և ունենան բարեկեցիկ ապագա, ապա այսօր պետք է ստանձնենք նրանց բազմակողմանի կրթություն տալու պատասխանատվությունը: Ահա թե ինչու մենք պետք է ջանքեր չխնայենք` օգնելու նրանց կյանքում ընտրելու ճիշտ ուղի և բացահայտելու որքան հնարավոր է շատ տաղանդներ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 

«Ամառային ներշնչանք» նախագիծը մեկնարկել է օգոստոսի 19-ին Լոռու մարզում: Դրա շրջանակներում միջոցառումներ արդեն անց են կացվել Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում, Սյունիքում, Կոտայքում, Գեղարքունիքում և Շիրակում: Իսկ կեզրափակվի նախագիծը Տավուշում:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15