07/09/2009 13:47
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 5-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարեց հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հայրենի Դսեղ գյուղում «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի բացման մասին:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Հայաստանի երեխաների հանդեպ ստանձնած պարտավորություններն անփոփոխ են, և յուրաքանչյուր ժպիտ նրանց դեմքին անգին է: Հայաստանում անցկացվող տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնն օգնում է մեզ օժանդակել Հայաստանում մշակութային ավանդույթների պահպանմանը և երիտասարդ սերնդի դաստիարակությանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Արդեն չորրորդ տարին փառատոնը մի հարկի ներքո հավաքում է Հայաստանի, Լիտվայի, Հունգարիայի, Սլովենիայի, Վրաստանի և Լեռնային Ղարաբաղի տիկնիկային թատերախմբերը: Փառատոնի մասնակիցների թվում է Ջավախքի Դերենիկ Դեմիրճյանի անվան «Պույ-պույ» թատրոնը:
Բացման արարողությունից հետո տեղի ունեցավ բացօթյա տոնակատարություն, որից հետո ցուցադրվեցին առաջին ներկայացումները: Փառատոնի հիմնական ծրագրում ընդգրկված ներկայացումները կկայանան Դսեղի մշակույթի տան և գյուղապետարանի դահլիճներում և կեզրափակվեն սեպտեմբերի 10-ին կայանալիք մրցանակաբաշխությամբ:
Փառատոնի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին` Երևանում նախատեսված թատերականացված տոնախմբությամբ և փառատոնի աջակիցների և ընկերների մեծարման արարողությամբ:
Փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև տիկնիկային արվեստի վարպետության դասեր, ցուցահանդեսներ, ամենօրյա երեկոյան ակումբներ, էքսկուրսիաներ և ֆիլմերի ցուցադրություն:
15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
Արծաթ
735.42
-10.21
18:12 15/09/26
17:46 15/09/26
