Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ
16/10/2009 11:26
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերությունը, Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի, մշակութային ժառանգության խնդիրներով զբաղվող միջազգային հասարակական կազմակերպության և Հայաստանի մշակույթի նախարարության հետ համագործակցության շրջանակներում այսօր ներկայացրեց Մետաքսի ճանապարհի  Հայաստանի հատվածի  տնտեսական  պատմության մասին պատմող հայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն և ֆրանսերեն լեզուներով տեղեկատվական վահանակները: Ապագայում  նախատեսվում է նաև բրայլյան համակարգով պատրաստված վահանակների տեղադրումը:
«Այս նախաձեռնությունն առողջ և կարևոր ծրագիր է: Եվ այն, որ ծրագիրն իրականացվում է շուրջ երկու տարի, վերահաստատում է, որ մենք  հավատում ենք: Մենք  կարևորում   ենք մեր պատմությունը և հետամուտ ենք լինելու, որ մեր երեխաները ևս գիտակցեն այդ արժեքն ու  պահպանեն այն: Այսօր մենք նոր հիմնասյուն ենք ավելացնում մեր պատմության վեհությունն ընդգծելու ճանապարհին: Լինելով կորպորատիվ պատասխանատու քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը համոզված է, որ այն մարդը, ով չի կարող գտնել սեփական երկրին ինչ-որ կերպ օգտակար լինելու ճանապարհը, կարող է կորցնել իր ազգային ինքնությունը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Չինաստանն Առաջավոր Ասիայի և Եվրոպայի հետ կապող առևտրաքարավանային մայրուղին` Մետաքսի ճանապարհը, գործել է մ.թ.ա. 2-րդ դարից մինչև մ.թ. 16-րդ դարը և մեծապես նպաստել է Ասիայի և Եվրոպայի պետությունների տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանը: Այդ  ճանապարհի յուրօրինակ ուղեցույցներ են հանդիսացել քարավանատները, այնպիսիք, ինչպիսին Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղից 10 կմ դեպի հյուսիս գտնվող 1332թ. կառուցված Սելիմի քարավանատունն է Հայաստանում:
Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհն ուղենշող տեղեկատվական 14 բազմալեզու վահանակներն այսուհետև անցորդներին կներկայացնեն տեղանքի հարուստ պատմությունը: Շնորհանդեսի արարողությանը մասնակցեցին նաև Չինաստանի, Հնդկաստանի, Հունաստանի, Իտալիայի և այլ երկրների Հայաստանում բնակվող քաղաքացիներ, որոնց երկրները ներգրավված են եղել ժամանակի առևտրատնտեսական հարաբերություններում:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և ԻԿՕՄՕՍ-Հայաստան հասարակական կազմակերպության հետ համատեղ: Հովանավորներն են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոսը և USAID/CAPS ծրագիրը:  Ծրագրին իր խորհրդատվությամբ մշտապես աջակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45