04/11/2009 11:08
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՀՐԱԶԴԱՆԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Վիվասել-ՄՏՍ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ երեկ`նոյեմբերի 3-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել էր Հրազդանի հումանիտար համալսարանում:
Դասախոսության նպատակը կարճ ժամանակահատվածում զգալի հաջողությունների ձեռք բերման բջջային առաջատար օպերատորի փորձի փոխանցումն էր և վերահաստատումն այն հավատի, որ արհեստավարժ կադրեր պատրաստելը և մարդկային սեփական կապիտալից օգտվելը «ուղեղների արտահոսքից» խուսափելու լավագույն տարբերակն է:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման մոդելի և արժեքային համակարգի առավելությունները շոշափելի են դառնում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության նկատմամբ հասարակության արձագանքում: Հայաստանի աշխատաշուկայում ցանկալի գործատուի համբավ ունենալն ընկերության կարևոր ձեռքբերումներից մեկն է:
«Մենք արժևորում ենք պատասխանատու կորպորատիվ քաղաքացի լինելու սկզբունքը: Քաղաքակիրթ աշխարհը պահանջում է կոնկրետ քայլեր` կառավարման նոր մշակույթ, որի առավել ընդգրկուն կիրառումը միայն շահեկան կարող է լինել երկրի և հասարակության համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ընտանիքում բոլորն առաջնորդվում են ընկերության որդեգրած առանցքային արժեքներով. դրանք սահմանում են աշխատակիցների վերաբերմունքը միմյանց և հասարակության հետ փոխհարաբերություններում: Ակնկալում ենք ընդօրինակված տեսնել փորձով օգտակար լինելու մեր պատրաստակամության մոտեցումը այլ կազմակերպությունների կողմից», – հանդիպման ժամանակ նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
Արծաթ
735.42
-10.21
18:12 15/09/26
17:46 15/09/26
