Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ
20/11/2009 17:16
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ

«Արմենտել» ՓԲԸ-ից (ապրանքային նշանը` Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 20-րդ տարելիցի շրջանակներում ընկերությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ստեղծում է  ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների նվագախմբը:

«Այն ինչ մենք ստեղծել ենք, պարզապես նվագախումբ չէ, քանի որ այս երիտասարդ երաժիշտների առաքելությունը վեր է երաժշտություն  նվագելու շրջանակներից: Մենք այժմ ունենք 23 հանուն երեխաների իրավունքների քարոզող երիտասարդներ, որոնք իրենց ոգեշնչող կատարումներով ոտքի կկանգնեն Հայաստանի երեխաների իրավունքների պաշտպանության համար և կկրթեն համայնքներին հանուն երեխաների ներդրումներ կատարելու կարևորության մասին,» նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն Լեյլի Մոշիրին` դիմելով բարձրաստիճան  պաշտոնյաներին և դիվանագիտական անձանց, որոնք միացել էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «ԱրմենՏել» ընկերության կողմից իրականացվող Կոնվենցիայի տարելիցին:

«Նվագախմբի ստեղծումը բազմաթիվ շնորհալի  երեխաների հնարավորություն կտա վաղ հասակից զարգացնել և կատարելագործել իրենց տաղանդը, և ով գիտի, միգուցե հետագայում դառնալ երաժշտական արվեստի կարկառուն ներկայացուցիչ:  Դրանից բացի, երիտասարդ հեռանկարային երաժիշտները  կկարողան մասնագիտական մակարադակով զբաղվել սիրած գործով առանց լքելու հայրենիքը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների նվագախումբը եզակի ծրագիր է: Դրա նպատակն է երաժշտական գործիքներով նվագել երեխաների իրավունքների մասին և երեխաների իրավունքների վերաբերյալ կարևորագույն ուղերձները հաղորդել երաժշտության ոգեշնչող լեզվով: «Կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը կհամաձայնի, որ աշխարհը ձանձրալի կլիներ առանց երկու բաների` երեխաների և երաժշտության», նշեց նվագախմբի 22 տարեկան դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
 
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերության` «ԱրմենՏել»-ի ֆինանսական աջակցությամբ և Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի, Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի և ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ջանքերով ստեղծված երեխաների առաջին նվագախումբը Հայաստանում նույնպես բարեգործական առաքելություն կունենա և կաջակցի ՅՈՒՆԻՍԵՖ-ին հայ մանուկների համար ռեսուրսների մոբիլիզացման հարցում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52