Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – SOS ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀՅՈՒԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
27/01/2010 21:05
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – SOS ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀՅՈՒԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել է կազմակերպության գործունեությամբ հետաքրքրված հերթական` այս անգամ «SOS» մանկական գյուղի երեխաների խումբը:

Այն, որ կյանքում հաջողելու գաղտնիքը, մասամբ, պայմանավորված է նպատակի նկատմամբ ունեցած հավատով` նորություն չէ ճակատագրի բերումով «SOS» մանկական գյուղում հայտնվածների համար: Հարգանքի, հավատի ու արժեքային կայուն համակարգի վրա հիմնված ՎիվաՍել-ՄՏՍ-ի  գործունեությունը, սակայն, նրանց համար խոսքի ու գործի  փայլուն օրինակ է դարձել:

Հայաստանի բջջային առաջատար օպերատորի ռազմավարությանը ԶԼՄ-ների միջոցով հետևող երեխաները հնարավորություն ունեցան դրական  կարծիքը համոզմունքի վերածել հենց ընկերության ներսում: Նրանք միաժամանակ գնահատեցին հաճախ բարձրաձայնվող կառավարման քաղաքակիրթ մոդելի կարևորությունը:

Ինչպե՞ս է ՎիվաՍել-ՄՏՍ-ը կիրառում կառավարման այդ մոդելը և որքանո՞վ է հաջողում հնարավոր բարդությունները հաղթահարելու հարցում: Այս և այլ հարցերի մեկնաբանություններ աշակերտները լսեցին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանից:

«Մեր ընկերությունում միմյանց և բաժանորդների նկատմամբ վերաբերմունքը հիմնված է հարգանքի վրա: Դա է մեր հաջողության գաղտնիքը. և այն մեծ ջանքեր չի պահանջում: Պարզապես, պետք է ընկալել և ընդունել, որ կառավարման այս մոդելը թելադրում է նոր մոտեցումներ: Եթե մեզանից յուրաքանչյուրն իր համար ամրագրի դրանք և կիրառի կյանքում` վստահ եղեք, որ հաջողությունը կթակի դուռը»,-ընդգծեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բջջային կապի ստեղծման պատմությունից մինչև մերօրյա իրականություն և նորարարություններ` առավել մատչելի ներկայացվեցին հյուրերին: Նրանք առավել մանրամասն ծանոթացան տեսազանգի, բջջային հեռուստատեսության և հայաստանյան շուկայում այլ նորարարական ծառայությունների ընձեռած առավելություններին:

Հանդիպման ավարտին «SOS» մանկական գյուղի երեխաները ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին նվիրեցին իրենց ձեռագործ աշխատանքները:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.81 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45