Սոցիալական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Սահմանամերձ բնակիչների սոցիալական աջակցության շրջանակն ընդլայնվում է. քննարկվում է նոր նախագիծ
28/07/2020 14:46
Կիսվել

Սահմանամերձ բնակիչների սոցիալական աջակցության շրջանակն ընդլայնվում է. քննարկվում է նոր նախագիծ

ՀՀ-ում գործող սահամանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին օրենքը համալրվում է նոր դրույթներով: Արդյունքում ընդլայնվում է սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության շրջանակը: Օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծն առաջարկում են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Սիսակ Գաբրիելյանը, Սիփան Փաշինյանը: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ փոփոխություններով նախ առաջարկում են ևս երեք տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների արտոնությունները: Այն է, պետությունը 36 բնակավայրի համար 50 տոկոսի չափով փոխհատուցի սպառած էլեկտարէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները: Եթե էլեկտարէներգիայի, բնական գազի սպառման ծավալների որոշակի սահմանափակում կա, ապա ոռոգման ջրի դեպքում, անկախ օգտագործված ծավալից, 50 տոկոսի չափով կփոխհատուցի պետությունը: Օրենսդրական նախագծով առաջարկվում է ևս երեք տարի սահմանապահ համայնքներում ապրող բնակիչներին ամբողջությամբ ազատել հողի հարկից, գույքահարկից:

«Այս բնակավայրերում ապրող մեր սիրելի քաղաքացիներն ամեն օր վտանգում են իրենց կյանքը, գույքը, առողջոությունը՝ կապված հակառակորդի վայրագությունների դրսևորման հետ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է եղած սոցիալական աջակցության ժամկետը երկարաձգելը և նորերն ավելացնելը: Մասնավորապես, նախատեսվում է աջակցություն դասագրքրերի մասով: Գիտենք, որ տարրական դասարանների դեպքում ամբողջությամբ անվճար է: Հիմա մենք առաջարկում ենք բարձր դասարաններում դասագրքերի համար պետությունը կամ 50 տոկոսվ փոխհատուցի, կամ ընդհանրապես սահմանի անվճար»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Դրանից բացի, առաջարկվում է օրենքի ուժով ամրագրել այն, որ Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով վնասված տները պետությունն ամբողջությամբ կվերականգվի: Խոսքը բնակելի տների մասին է: Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ նախագծի մշակումը ժամանակային առումով կապված չէ Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունների հետ: Այս նախագծի հետ կապված աշխատանքներ են տարվում մի քանի ամիս: Այս ընթացքում պատգամավորնեը հանդիպել են սահմանամերձ համայնքների բնակիչների հետ, փոփոխություններ կատարելիս հաշվի են առնվել նաև նրանց դիտողությունները:

«Մասնավորապես, դրանցից մեկը հակառակորդի կրակոցից գյուղացիների կենդանիների կորստի փոխհատուցումն է: Լինում են դեպքեր, երբ հակառակորդի կրակոցից սպանվում են գյուղատնտեսական նշանակության կենդանիները: Գյուղացիների խնդրանքն էր նաև այս մասով որոշակի ապահովագրություն սահմանել: Մեր առաջարկով նման դեպքում պետությունը կտրամադրի փոխհատուցում»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Հաջորդ փոփոխության համաձայն, եթե հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների ընթացքում բնակիչներից որևէ մեկը վիրավորվի, որի հետևանքով ձեռք բերի հաշմանդամության կարգ, ապա նրա բուժօգնությունը ոչ միայն կլինի անվճար, այլև, կախված հաշմանդամության կարգից, բնակիչը պետության կողմից կստանա 1-3 մլն դրամ գումար: Եթե գրանցվի զոհ, ապա պետությունը միանվագ կտրամադրի 5 մլն դրամ: Սոցիալական աջակցության 36 բնակավայրերը հանրապետության 4 մարզում են՝ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի: Բնակավայրերի զգալի մասը՝ 80 տոկոսը Տավուշում է:

Նախագիծը ներկայում շրջանառության մեջ է դրված: Քանի որ խորհրդարանը ներկայում արձակուրդում է, սպասվում է, որ նախագիծը կքննարկվի աշնանը: Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ օրենքի նախագիծը երբ էլ ընդունվի, նախատեսվում է, որ դասագրքերի հետ կապված հետադարձ ուժ կլինի, և այս սեպտեմբերին սահմանամերձ 36 համայնքում դպրոց գնացող երեխաների դասագրքերի համար ֆինանսավորման հարցը լուծում կստանա:

«Մի քանի փոփոխություններ էլ նախատեսում ենք, որոնք գուցե կյանքի կոչվեն հաջորդ տարի: Մեր գործընկեր մեկ այլ պատգամավորի հետ աշխատում եմ, փորձում ենք կառավարության հետ գտնել որոշ լուծումներ, որպեսզի պետությունը, մասնավորապես, սահմանապահ համայնքների ուսանողների ուսման վարձերը փոխհատուցի, մանկապարտեզներն էլ անվճար դարձնի: Այդ ուղղությամբ աշխատում ենք»,- հավելեց Սիսակ Գաբրիելյանը:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57