Սոցիալական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
Վիվա-ՄՏՍ. Մոզրովում ջրի խնդիր է լուծվել
18/08/2020 15:25
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Մոզրովում ջրի խնդիր է լուծվել

Հեռավոր համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է ծրագրային ուղղություն մնալ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ Վայոց ձորի մարզում ջրամատակարարման բարելավմանն ուղղված քայլեր են ձեռնարկվել: Տարիներ շարունակ ընդհանուր օգտագործման՝ մեկ ջրագծից օգտվող Մոզրով և Գնիշիկ գյուղերի բնակիչներն այլևս ստիպված չեն լինելու հաղթահարել նախկին՝  հողատարածքները ըստ հերթականության և ոչ լիարժեք ջրելու խնդիրները:

Մի քանի տարվա ընթացքում Գնիշիկ համայնքի երկու գյուղերի համար կառուցվել և գործարկվել են առանձին համակարգեր: Վերջին ծրագիրն իրականացվել է Մոզրովում. կառուցվել է շուրջ 1 կմ նոր ջրագիծ: Այժմ կա ջրի բավարար քանակ և անհրաժեշտ ճնշում՝ գյուղացու աշխատանքի ռիթմն իրեն հարմարեցնելու և նրա հոգսերը թեթևացնելու համար: Համակարգի պաշտոնական գործարկմանը փոխարինել է գործընկեր կազմակերպությունների ղեկավարների տեսազանգը:

«Մարզերում ենթակառուցվածքներ զարգացնելը միշտ թիրախային է եղել մեզ համար։ Ուրախ եմ հերթական արդյունքի համար։ Դա մեզանից պահանջեց ոչ միայն ներդրումներ, այլև համակարգված աշխատանք և համբերություն։ Գյուղում կյանքի ռիթմն ուրիշ է. պահանջում է ավելի մեծ ջանասիրություն։ Գյուղացուն պետք է տալ հողի հետ աշխատելու և բերք ստանալու հնարավորություն։ Մենք ձգտել ենք իրականացնել այդ նպատակը», – տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հերթական անգամ, նույն գյուղերի կողքին կանգնելով, ձգտում ենք աստիճանաբար իրականացնել էկո գյուղերի գոյության գաղափարը, ինչը կարևոր նպատակ է: Անհրաժեշտ է համայնքներում ստեղծել այնպիսի մաքուր միջավայր, որտեղ մարդն ու բնությունը լինեն ներդաշնակ: Դա է առողջ ապագա կերտելու ճանապարհը», – տեսազանգի ժամանակ ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը:

Նոր համակարգերի կառուցման ու գործարկման արդյունավետությունը զգալի է բնակիչների համար:  Հարևան գյուղերում լուծվել են կարևոր հարցեր. ջրի օգտագործման համար երբեմնի անհամաձայնություններն այլևս չկան: Ավելացել են տնամերձերն ու վաղվա օրվա նկատմամբ՝ գյուղացու հավատը: Համայնքի վարչական ղեկավար Արա Լևոնյանի գնահատմամբ, և՛ Մոզրովում, և՛ Գնիշիկում, կա գրեթե շուրջօրյա ջրամատակարարում և ջրի անհրաժեշտ քանակ՝ կյանքի բնականոն ռիթմով ապրելու և այգեգործությամբ զբաղվելու համար: Կարևոր ձեռքբերում է նաև այն, որ այժմ հնարավոր է կաթիլային համակարգով հսկայական տարածություններ ջրել:

Ընդհանուր առմամբ, երկու տարվա աշխատանքի արդյունքում, կառուցվել է  մոտ 4950մ երկարությամբ ջրագիծ,  2  ջրընդունիչ,  5 բաժանարար հանգույց և  անհատական միացման 31 կետ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am    

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67