Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
«Ավրորան» փոխում է ռազմավարությունն Արցախի օգնության ծրագրում
22/02/2021 16:00
Կիսվել

«Ավրորան» փոխում է ռազմավարությունն Արցախի օգնության ծրագրում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է Արցախի օգնության ծրագրի հիմնովին նոր փուլ. այսուհետ այն կաջակցի այնպիսի նախագծերի, որոնք օժանդակում են եւ խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում:

Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:

Պատերազմից հետո «Ավրորայի» կողմից մեկնարկած ծրագիրն #AraratChallenge նախաձեռնության միջոցով մարդասիրական անհապաղ օգնություն էր տրամադրում արցախցիներին: Բացի այդ, «Ավրորայի» համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը եւ Ռուբեն Վարդանյանը 1 մլն ԱՄՆ դոլար նվիրաբերեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Արցախի օգնության ծրագրերի համար:

Այս նոր փուլով անցում է կատարվում կայունությանն ուղղված ծրագրերին, որոնք կապահովեն երկարաժամկետ ազդեցություն եւ կընդգրկեն ֆինանսավորման նախագծեր, որոնք աջակցում են  փոքր ձեռներեցությանը, ենթակառուցվածքների վերականգնմանը եւ կխթանեն տնտեսությունը: Միեւնույն ժամանակ նախաձեռնությունը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ պահպանելու եւ առաջ մղելու հայկական ժառանգությունը տարածաշրջանում: Այն նաեւ կշարունակի աջակցել նախագծերի, որոնք անմիջական օգնություն են տրամադրում Արցախի անապահով համայնքներին:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի հաստատումից հետո «Ավրորան» կարեւոր դերակատարում ունեցավ՝ անհապաղ օգնություն տրամադրելով մարդասիրական լուրջ ճգնաժամի առաջ կանգնած արցախահայությանը: Այսօր տեղում անհրաժեշտ են ռազմավարական լուծումներ, եւ մենք ուրախ ենք լինել առաջիններից մեկը, որն օրակարգ է վերադարձնում երկարատեւ սոցիալական զարգացումն ու աջակցում նախագծերին, որոնք նպաստում են դրան»,- ասաց «Ավրորայի» Արցախի ծրագրի ղեկավար Նարինե Աղաբալյանը:

Լինելով տարածաշրջանում մարդասիրական ոլորտի հիմնական առաջատարներից՝ «Ավրորան» նախատեսում է համախմբել նախաձեռնության գործընկերներին՝ կիսվելու լավագույն փորձով ապրիլին կազմակերպվող համաժողովին, ինչպես նաեւ ներգրավել փորձագետների հայկական սփյուռքից եւ նպաստել մարդասիրական հարթակի զարգացմանը:

Արցախի մարդասիրական ծրագրի մեկնարկից ի վեր՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն արդեն ընդհանուր 581.740 ԱՄՆ դոլար (300.660.500 դրամ) է հատկացրել՝ աջակցելով 57 տեղական եւ միջազգային նախագծի, որոնք ներկայացված են ստորեւ․

Ենթակառուցվածքների վերականգնում

  1. Ջրի մատակարարման վերականգնում Թաղավարդում (Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10.400.000 դրամ) (ՆՈՐ),
  2. Աջակցություն Ճարտարի հիվանդանոցի վերանորոգմանը՝ 15.000 ԱՄՆ դոլար (7.800.000 դրամ) (ՆՈՐ),
  3. Աջակցություն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի էլեկտրական գեներատորի նորոգման համար՝ 10.500 ԱՄՆ դոլար (5.400.000 դրամ),
  4. Աջակցություն Ստեփանակերտի քաղաքային իշխանությանը՝ վերականգնելու թիվ 3 մանկապարտեզը՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.100.000 դրամ),
  5. Աջակցություն Արցախում պատերազմից տուժածներին կացարանով ապահովելու և վերանորոգման համար («Մենք հայ ենք» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ)
  6. Աջակցություն Մարտակերտի զինվորական հոսպիտալի վերականգնման աշխատանքներին («Support Our Heroes» հիմնադրամի հետ համագործակցությամբ)՝ 15.000 ԱՄՆ դոլար (7.800.000 դրամ),
  7. Աջակցություն Մարտունի քաղաքում ենթակառուցվածքների վերականգնմանը (Մարտունիի քաղաքապետարան)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10.400.000 դրամ),
  8. 20 անվադողերի տրամադրում Արցախի շտապօգնության մեքենաների համար (Արցախի առողջապահության նախարարություն)՝ 1.631 ԱՄՆ դոլար (830․000 դրամ),
  9. Աջակցություն Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի վերականգնմանը (Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10.200.000 դրամ),
  10. Աջակցություն Մարտունիի՝ հրետակոծությունից տուժած Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 դպրոցի վերականգնման համար («Love Does» հիմնադրամի հետ գործընկերությամբ)՝ 26.500 ԱՄՆ դոլար (13.600.000 դրամ),
  11. Աջակցություն Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի ենթակառուցվածքի բարելավմանը՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.200.000 դրամ):

Սոցիալական զարգացում եւ ձեռներեցություն

  1. Կահույքի եւ այլ պարագաների տրամադրում Ասկերանի եւ Մարտունիի շրջանների մեկ դպրոցի եւ մեկ մանկապարտեզի (Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարություն)՝ 5.200 ԱՄՆ դոլար (2.700.000 դրամ),
  2. Աջակցություն առցանց հարթակի մշակմանը, որը կներգրավի սփյուռքի ռեսուրսները՝ ճգնաժամը մեղմելու և տեղական տնտեսությունը զարգացնելու համար («AMIA»-ի հետ համագործակցությամբ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ),
  3. Աջակցություն պատերազմից տուժած արցախցի կանանց համար տեքստիլ արդյունաբերության ոլորտում աշխատատեղերի ստեղծմանը («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 7.000 ԱՄՆ դոլար (3.640.000 դրամ),
  4. Աջակցություն Արցախից տեղահանված կանանց մասնագիտական վերապատրաստման  եւ նրանց համար աշխատատեղերի ստեղծման գործին («Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության հետ համատեղ)՝ 2.885 ԱՄՆ դոլար (1.500.000 դրամ),
  5. Արցախում սպորտային եւ կրթական ծրագրերի մասնակցելու նպատակով ապահով տարածքների ստեղծում երեխաների համար («GOALS Armenia»-ի հետ համագործակցությամբ)՝ 4.800 ԱՄՆ դոլար (2.500.000 դրամ),
  6. Աջակցություն «Արտադրված է Արցախում» ծրագրին՝ Արցախում նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով («Support Market» առեւտրային հարթակի հետ համատեղ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ),
  7. Նոր աշխատանքային հնարավորությունների ստեղծում Սյունիքի մարզում ապաստանած արցախցիների համար (Մերձավոր Արեւելքի հիմնադրամի հետ համատեղ` հավասար դրամական ներդրմամբ)՝  15.000 ԱՄՆ դոլար (7.800.000 դրամ),
  8. Աջակցություն «Նախշուն Հադրութ» բրենդի զարգացմանը՝ 2.500 ԱՄՆ դոլար (1.300.000 դրամ) (ՆՈՐ),
  9. Աջակցություն Արցախից տեղահանված անձանց՝ սկսելու փոքր բիզնես-նախագծեր («AMIA»-ի հետ համագործակցությամբ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ) (ՆՈՐ),
  10. Համաֆինանսավորվող նախագիծ, որն աջակցում է խոհարարական դասընթացների կազմակերպմանն արցախցի կանանց համար («Երեմյան փրոջեքթսի» հետ համատեղ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ) (ՆՈՐ),
  11. Աջակցություն Շուշիից տեղահանվածներին՝ Տավուշում մեղվապահության զարգացման համար (Շուշիի «Նարեկացի» արվեստի միության հետ համատեղ)` 10.000 ԱՄՆ դոլար (5.200.000 դրամ) (ՆՈՐ),
  12. Աջակցություն Հայաստանում պատերազմի օրերին նախագծված եւ թողարկված հետկոմատոզ վերականգնողական սարքավորումների արտադրությանը («Քայլ Թեք» կազմակերպության հետ համատեղ)՝ 7.000 ԱՄՆ դոլար (3.640.000 դրամ),
  1. Աջակցություն Ստեփանակերտում հացի փռի բացմանը, որը 6 ամիս շարունակ անվճար հաց կտրամադրի եւ կստեղծի նոր աշխատատեղեր («Թիկունք» նախաձեռնող խմբի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.100.000 դրամ):

Մարդասիրական անհապաղ օգնություն

  1. Աջակցություն Արցախի համար շտապօգնության մեքենաների ձեռքբերման գործին («Support Our Heroes» հիմնադրամի հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10.200.000 դրամ),
  2. Աջակցություն Շուշիից տեղահանված անձանց Ստեփանակերտում եւ Արցախի այլ բնակավայրերում վերաբնակեցնելու գործին (Շուշիի «Նարեկացի» արվեստի միության եւ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի հետ համատեղ)՝ 12.500 ԱՄՆ դոլար (6.500.000 դրամ),
  3. Մարդասիրական անհապաղ օգնություն Մարտակերտի շրջանի 8 բնակավայրերի(Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Մատաղիս, Հովտաշեն, Թալիշ) բնակիչներին (Մարտակերտի քաղաքապետարան եւ Արցախի ֆինանսների նախարարություն)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.100.000 մլն դրամ),
  1. 1.425 փաթեթ անկողնային պարագաների հատկացում Արցախից տեղահանված եւ ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ 18.200 ԱՄՆ դոլար (9.360,000 դրամ),
  2. 450 տաք բաճկոնների արտադրություն Արցախի բնակիչների համար՝ Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում՝ 12.000 ԱՄՆ դոլար (6.075.000 դրամ),
  3. Մարդասիրական աջակցության ծրագիր պատերազմից տուժած 600 արցախցիների համար («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 12.500 ԱՄՆ (6.400.000 դրամ),
  4. 710 տաքացուցիչի տրամադրում ժամանակավորապես տեղահանված արցախցի ընտանիքներին՝ 7.800 ԱՄՆ դոլար (4.056.000 դրամ),
  5. Աջակցություն տեղահանված մարդկանց Արցախում  հրատապ մարդասիրական օգնության հատկացմանը  («Street Workout Armenia» կազմակերպության հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.200.000 դրամ),
  6. Կրթական եւ հոգեբանական աջակցության ծրագիր Վայոց Ձորում ապաստանած արցախցիների համար (Վայոց Ձորի մարզային երիտասարդական կենտրոնի հետ համատեղ)՝ 2.800 ԱՄՆ դոլար (1.456.000 դրամ),
  7. Աջակցություն քաղաքացիական բնակության գոտիներում կասետային ռումբերի եւ այլ պայթուցիկների անհապաղ վնասազերծման աշխատանքներին՝ տեղահանվածների վերադարձն Արցախ հնարավոր դարձնելու համար (HALO Trust կազմակերպության հետ համատեղ՝ հավասար դրամական ներդրմամբ)՝ 25.000 ԱՄՆ դոլար (13.000.000 դրամ),
  8. Աջակցություն պատերազմից տուժած եւ կարիքի մեջ գտնվող մարդկանց Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարությանը տրամադրված դրամաշնորհի միջոցով՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.200.000 դրամ),
  9. Աջակցություն պատերազմից տուժած 83 արցախցի ընտանիքներին սննդով եւ կացարանով ապահովելու գործին («Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ)՝ 4.700 ԱՄՆ դոլար (2.444.000 դրամ),
  10. Աջակցություն տեղահանված 10 ընտանիքների՝ Ասկերանում թռչնապահությամբ զբաղվելու համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.200.000 դրամ) (ՆՈՐ),
  11. Մարդասիրական օգնության տրամադրում տեղահանված արցախցի ընտանիքներին Հայաստանում՝ («Round Table – Armenia» կազմակերպության հետ համատեղ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ) (ՆՈՐ),
  12. Աջակցություն Արցախում ընտանիքների համար կենցաղային պարագաների ձեռքբերմանը («Հայեր, միացեք» հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.200.000 դրամ) (ՆՈՐ),
  13. Սննդի տրամադրում Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում սովորող շուշեցի երիտասարդներին (Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.200.000 դրամ) (ՆՈՐ),
  14. Զուգընթաց աջակցություն. Հայաստանի մարզերում գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ զբաղվող, ցածր եկամուտ ունեցողներից կգնվեն ապրանքներ պատերազմից տուժած արցախցիների համար («Աժդահակ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.900 ԱՄՆ դոլար (2.000.000 դրամ) (ՆՈՐ),
  15. Աջակցություն «Հայաստանի ճամփորդող բժիշկներ» (Travelling Doctors of Armenia) կազմակերպությանը՝ տեղաշարժման սահմանափակումներ ունեցող վիրավորներին Արցախի եւ Հայաստանի դժվարամատչելի վայրերում տնային պայմաններում բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.100.000 դրամ),
  16. Կենսական կարեւորության դեղորայքի ձեռքբերում արցախաբնակ տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.000 ԱՄՆ դոլար (1.020.000 դրամ),
  17. 55 ծալովի մահճակալների ձեռքբերում Արցախից բռնի տեղահանված անձանց համար («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.000 ԱՄՆ դոլար (1.530.000 դրամ),
  18. Օրթոպեդիկ բժշկական պարագաների տրամադրում վիրավոր զինվորներին («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 7.000 ԱՄՆ դոլար (3.640.000 դրամ),
  19. Աջակցություն շարժունակության խնդիրներ ունեցող հայաստանցի եւ արցախցի վիրավոր զինվորներին («Arites Tour» կազմակերպության հետ համագործակցությամբ)՝ 2.000 ԱՄՆ դոլար (1.040.000 դրամ),
  20. Աջակցություն Արցախում տեղացիների համար նախատեսված վերապատրաստման ծրագրին՝ ուղղված ասեղնաբուժության միջոցով ցավի մեղմացմանը եւ մտավոր առողջության պահպանմանը պատերազմական եւ հետպատերազմական ժամանակներում («EliseCare» կազմակերպության հետ համագործակցությամբ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ),
  21. Աջակցություն շարժական կլինիկայի ստեղծմանը, որն Արցախի վիրավոր զինվորներին եւ քաղաքացիներին կտրամադրի վերականգնման համար անհրաժեշտ բուժօգնություն («EliseCare» կազմակերպության հետ համատեղ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ),
  22. Աջակցություն Ստեփանակերտի դպրոցների համար կահույքի ձեռքբերմանը՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.100.000 դրամ),
  23. Սեւանում, Դիլիջանում եւ Երեւանում ապաստանած 166 անձանց սննդի կազմակերպում 15 օր շարունակ («Victory-2020» հիմնադրամի հետ համագործակցությամբ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.100.000 դրամ),
  24. 30 օր շարունակ սննդի տրամադրում «Տիրամայր Հայաստանի» ճամբարում (Գյումրի) ապաստանած արցախցի 65 երեխաներին եւ մեծահասակներին՝ 9.750 ԱՄՆ դոլար (5.000.000 դրամ),
  25. Աջակցություն Նորշեն սահմանամերձ գյուղի 300 բնակիչների սննդի մատակարարմանը (Դիլիջանի «Նոր Շին» նախաձեռնող խմբի հետ համատեղ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ),
  26. Առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում Հայաստանում ժամանակավորապես ապաստանած 200 արցախցի ընտանիքների համար («Հուսո տուն» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.000 ԱՄՆ դոլար (1.530.000 դրամ),
  27. Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից բռնի տեղահանված եւ Հայաստանում (Արարատի մարզ) ապաստանած երեխաներին («Global Shapers» կազմակերպության հետ համատեղ)՝ 2.050 ԱՄՆ դոլար (1.050.000 դրամ),
  28. Աջակցություն արցախցի 85 նորածինների համար առաջին անհրաժեշտության իրերի փաթեթների հատկացմանը («Prolife» կազմակերպության հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.200.000 դրամ),
  29. Հագուստի տրամադրում Արցախի անապահով ընտանիքներին («Patagonia» ընկերության եւ Հայփոստի ԱՄՆ մասնաճյուղի հետ համատեղ, նախաձեռնությունը՝ Սեդա Համբարձումյանի)՝ 5.600 ԱՄՆ դոլար (2.912.000 դրամ), որից 4.700 ԱՄՆ դոլարը` ոչ դրամական ներդրում,
  30. «Ամանորի հրաշք Արցախի համար» նախագիծ, որն ուրախություն պարգեւեց պատերազմից տուժած երեխաներին Հայաստանում եւ Արցախում (նախաձեռնությունը՝ Մարգարիտա Վարդանյանի եւ Դիանա Պետրոսյանի)՝ 70.054 ԱՄՆ դոլար (36.430.000 դրամ), որից 15.000 ԱՄՆ դոլարը՝ ոչ դրամական ներդրում:
23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34