Սոցիալական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Վիվա-ՄՏՍ. Նոր տուն՝ նոր հույսերով
29/07/2021 18:05
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Նոր տուն՝ նոր հույսերով

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից համատեղ իրականացվող` 2021թ.  բնակարանաշինության ծրագիրը շարունակվում է: Թեև աշխատանքի ծավալները մեծ են, սակայն արդյունքի հասնելու ձգտումը նպաստում է համակարգված գործելուն: Հայաստանի բոլոր մարզերում շինարարական աշխատանքներ են կատարվում: Դրանցում կամավորների ակտիվ ներգրավվածություն առայժմ չկա: Հիմնականում աշխատում են ընտանիքները, քանի որ համավարակը թելադրում է զգուշավորության իր պայմանները: Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունը, սակայն, էապես նպաստում է ցանկալի արդյունք արձանագրելուն: 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բնակվող Ներսիսյանները, իրենց՝ նոր կառուցվող տանն ընդունել են գործընկերներին: Տարիներ առաջ, ընտանիքը ստիպված է եղել վաճառել իր բնակարանը՝ թոռնիկի և հարսի կյանքը փրկելու համար: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ է ավարտվել: Նոր սկզբի հույսով, ընտանիքը հող է գնել, վագոն-տնակ տեղադրել և սկսել է տան շինարարությունը: Շուտով, սակայն, ֆինանսական միջոցները սպառվել են: Իսկ սկսված պատերազմն էլ ամբողջովին փոխել է ծրագրերը. երկու երեխաների հայր Գրիշան մեկնել է ռամաճակատ, որտեղ վիրավորվել է ու վերադարձել գլխի և ողնաշարի հատվածներում ստացած վնասվածքներով:

«Երեք որդիների հայր եմ: Երկու տղաներս դրսում են:  Բոլորի համար դժվար ժամանակներ են, սակայն մենք պատրաստ ենք տանել ամեն ինչ, միայն թե խաղաղություն և առողջությու լինի: Նորից տուն կկառուցենք, նորից կստեղծենք: Հուսահատվելը մեզ համար չէ»,- ասել է ընտանիք հայրը՝  Վահանը:

Ներսիսյանները շինարարական աշխատանքներին են լծվել ամբողջ եռանդով: Ընտանիքի մայրը՝ Փառանձեմը, պատմում է, թե ինչպես էր օգնում ամուսնուն՝ հատակների հարթեցնող շերտն անելիս, ինչից ձեռքերը կոպտացել են, սակայն ինքը դրա համար միայն ուրախ է: Հարազատները հավաքվել են, և յուրաքանչյուրը փորձում է օգնել մի բանով:

«Տարիներ շարունակ, այս ծրագրի թիրախում եղել է սոցիալապես անապահով խումբը: Այս տարի, հանգամանքները փոխել են մեր մոտեցումը. ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև պատերազմի հետևանքով անօթևան մնացած ընտանիքները: Նրանց մեջ կան այնպիսիք, որոնք ստիպված են զրոյից սկսել արդեն երրորդ անգամ: Պիտի խոստովանեմ՝ այդ մարդկանց լավատեսություն փոխանցելը երբեմն բարդ է լինում հոգեբանորեն: Երբեմն էլ հանդիպում ենք ընտանքիների, որոնք իրենց կամքով ցույց են տալիս, թե ինպես կարելի է հաղթահարել դժվարությունները: Նրանք դրսևորում են աշխատելու, պայքարելու և անպայման հաջողելու վճռականություն: Այդպիսին պետք է լինենք մենք՝ բոլորս` չկոտրվենք, համախմբվենք և ամենօրյա աշխատանքով, ստեղծելով ու կառուցելով շենացնենք մեր երկիրը»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

«Շինարարական աշխատանքները շարունակվում են բոլոր մարզերում: Մի տեղ արագ, մյուս տեղերում՝ համեմատաբար դանդաղ, սակայն` կայուն առաջընթացով: Միշտ հաճելի է տեսնել ընտանիքների ոգևորությունը՝ երբ տուն են կառուցում: Դա նաև շրջապատին է ուժ տալիս: Ծանր փորձություններ են բաժին ընկել այս ընտանիքին, սակայն, տեսնում ենք, որ նրանց կամքը անկոտրում է», – ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել  225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք: 

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՄՏՍը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՄՏՍը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՄՏՍն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 1018 ընտանիքի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21